Երեխաների պաշտպանության միջազգային օր (Հունիսի 01, 2011)
Հունիսի 1-ին "Արաբկիր" բժշկական համալիրում կազմակերպվել էր փոքրիկ միջոցառում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Հեքիաթի հերոսները շրջեցին համալիրում բուժվող երեխաների հիվանդասենյակներով` երեխաներին զվարճացնելով և փուչիկներ բաժանելով: Միջոցառումը մեծ բավականություն և բազում ժպիտներ պարգևեց երեխաներին, ինչը իր դրական ազդեցությունը կունենա նրանց բուժման արդյունքների վրա:
< Վերադառնալ