Վնասվածքաբանություն

Վնասվածքաբանություն

 

Մանկական վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռեաբիլիտացիայի բաժանմունքը ոսկրամկանային հիվանդություններով հիվանդներին որակյալ խնամք է տրամադրում երկար տարիների ընթացքում: Այս բաժանմունքն առաջատարներից է ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ երկրներում: Բաժանմունքը վիրաբուժական և վերականգնողական ծառայություններ է տրամադրում նաև  հարևան երկրներից` Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Իրանից ժամանած հիվանդներին:
 
Մասնագիտացման ոլորտներ

Բաժանմունքը մասնագիտացված բուժական ծառայություններ է տրամադրում բնածին և ձեռքբերովի  ոսկրամկանային խնդիրներով երեխաներին և դեռահասներին: Բաժանմունքը զբաղվում է ինչպես  բոլոր տեսակի վնասվածքներով, այնպես էլ ընդհանուր օրթոպեդիկ և նյարդամկանային խնդիրների` մանկական ուղեղային կաթվածով, պոլիոմիելիտի մնացորդային երևույթներով, բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրներիով, վերջույթների բնածին դեֆորմացիաներով երեխաների բուժմամբ:  Բաժանմունքը զբաղվում է նաև վերջույթների բնածին և ձեռքբերովի անդամահատությաններով երեխաների վիրահատական և վերականգնողական բուժմամբ:

Վերջին տարիների ընթացքում վիրահատական նոր մոտեցումներ և մեթոդներ են ներդրվել ծուռթաթության, կոնքազդրային հոդի, նյարդամկանային հիվանդությունների, վերջույթների կարճության, ողնաշարի դեֆորմացիաներով երեխաների բուժման մեջ:

2001 թվականից սկսած ԱՄՆ-ի և Ֆրասիայի մանկական օրթոպեդների հետ համատեղ սկսվեց ողնաշարի վիրահատությունների ծրագիրը, որն ներառում է ողնաշարի դեֆորմացիաներով երեխաների և դեռահասների կլինիկական զարգացումը, կորսեթավորումը, վիրահատական միջամտությունը: 

Բաժանմունքն իր ծառայությունները տրամադրում է թիմային մոտեցման համապատասխան` սերտորեն համագործակցելով վերականգոնղական կենտրոնների և օրթոպեդիկ լաբորատորիաների հետ:

Մեր մասնագետները

Բժիշկ Կարեն Քոլոյան, բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու   Հյուսիսայի Ամերիկայի մանկական օրթոպեդների (POSNA) թղթակից անդամ, Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) անդամ: 2000թ. Մանկական ուղեղային կաթվածի և զարգացման բժշկության ամերիկյան ակադեմիայի կողմից պարգևատրվել է Կեթլին Լայլ Մյուրեի մրցանակով:
 
Բժիշկ Վահե Յավրյան` մանկական օրթոպեդ-վնասվածքաբան: Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) անդամ: Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) սերտիֆակացված վիրաբույժ:

   
Բժիշկ Արա Անթառանյան` մանկական օրթոպեդ-վնասվածքաբան: Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) անդամ: 

Բժիշկ Հմայակ Խաչատրյան` մանկական օրթոպեդ-վնասվածքաբան 


Բժիշկ Դավիթ Աբրահամյան` պլաստիկ և ձեռքի վիրաբույժ

Համագործակություն

Բաժանմունքը սերտորեն համագործակցում է Տամպա, Պորտլենդ և Մինեապոլիս քաղաքների Շրայներ հիվանդանոցների, ինչպես նաև Չիկագո, Բոստոն, Լոս Անջելես (ԱՄՆ), Լիոն (Ֆրանսիա), Լոնդոն (Միացյալ Թագավորություն) քաղաքների հայկական համայնքների հետ: 
Բաժանմունքը համագործակցում է նաև մի շարք տեղական և արտասահմանյան հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում` ԱՄՔՈՐ, OXFAM, Հույսի կամուրջ, Սակուրա, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ:

Ծրագրեր

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքն իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում`

- «Արտագնա կլինիկաներ Հայաստանում», ԱՄՔՈՐ-ի աջակցությամբ, 1999թ.

- «Հաշմանդամ երեխաների օրթեզավորման և պրոթեզավորման ծրագիր», Sakura և Ճապոնիայի դեսպանատունը Ռուսաստանում

- «Օրթոպեդիկ օգնություն երեխաներին», Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ

- «Սայլակների ծրագիր», Համաշխարհային սայլակների հիմնադրամի աջակցությամբ

- Վերջին 6 տարիների ընթացքում բաժանմունքն իրականացնում է ուսուցողական և կլինիկական ծրագիր Թբիլիսի (Վրաստան) Իաշվիլու անվան Կենտրոնական մանկական հիվանդանոցի հետ

- Բաժանմունքն իրականացնում է մասնագետների վերապատրաստման ծրագիր «Բալգրիստ օրթոպեդիկ հիվանդանոցի» (Ցյուրիխ, Շվեյցարիա) հետ համատեղ:

- Բաժանմունքն իրականացրել է կոնքազդրային հոդի ուլտրաձայնային սկրինինգի ծրագիր Երևանի մի շարք ծաննդատներում սկսած 2008թ. Ծրագիր նպատակն է կոնքազդրային հոդի  դիսպլազիայի հայտնաբերումը նորածինների շրջանում և վաղ միջամտումը:

- Բաժանմունքը համագործակցում է Բեռնի «Համալսարանական հիվանդանոցի» հետ:

Տպագրված նյութեր

- G. Koloyan, V. Yavryan: ”Triple Pelvic Osteotomy for the Treatment of Hip Displasia”. Abstract book of the Second International Medical Congress of Armenia. June 28-30, 2007, Yerevan; p. 187-188.

- G. Koloyan, H. Khachatryan, T. Agababyan: “Multilevel Orthopedic Surgery in Children with Cerebral Palsy“. Abstract book of the Second International Medical Congress of Armenia. June 28-30, 2007, Yerevan; p. 188.

- A. Sarkissian, N. Manukyan, N. Arikyants, M. Papazyan, A. Babloyan, G. Koloyan, E. Leumann: “The Comeback of Rickets in Armenia – A Transient Phenomenon?“. Abstract book of the Second International Medical Congress of Armenia. June 28-30, 2007, Yerevan; p. 39.

- Garen Koloyan, MD: “Orthopedic management of spastic foot”. East European and Mediterranean Meeting on Cerebral Palsy and Developmental Medicine. Warsaw, Poland, June 8-10, 2006; in “Advances in Rehabilitation”, Suppl. 4 (June 2006), p.42-43.

- Garen Koloyan, MD, Vahe Yavryan, MD, Ara Antaranyan, MD: “Distal hamstrings lengthening for knee flexion contracture in patients with cerebral palsy”. East European and Mediterranean Meeting on Cerebral Palsy and Developmental Medicine. Warsaw, Poland, June 8-10, 2006; in “Advances in Rehabilitation”, Suppl. 4 (June 2006), p.43-44.

- A. Babloyan, K. Koloyan, V. Grigoryan, S. Babloyan: “Pediatric Surgery. Manual for medical students”. Yerevan, 2006. 125 pages.

- Garen Koloyan, MD, Vahe Yavryan, MD, Ara Tekgezian, CPO: “Club Foot Brace”. 4th International Clubfoot Congress. International Federation of Pediatric Orthopaedic Societies. Istanbul Convention and Exhibition Centre, Tokpaki A. Istanbul, Turkey, September 5-6, 2005; Paper No. 24.

- Garen Koloyan, MD; Laura Movsesyan, MD; Ara Tekgezian, CPO. : “Development of Pediatric Orthopedics and Rehabilitation in Armenia During Past 15 Years” [Poster]. Ninth Armenian Medical World Congress, June 29-July 2, 2005, San Francisco; p.36.

- Garen Koloyan, MD; Vahe Yavrian, MD; Ara Tekgezian, CPO. : “A Unique Design for a Clubfoot Brace”. ACPOC, Association of Children’s Prosthetic-Orthotic Clinics, 2004 Annual Meeting, March 24-27, Banff, Alberta, Canada; p.38.

- G. . Koloyan, A. Adamyan. : “Surgical correction of foot deformities in children with cerebral palsy”. II Eastern Mediterranean meeting on Cerebral Palsy & Developmental Medicine, 13-16 May 2004, Santorini, Greece. Brain & Development, Official Journal of the Japanese Society of Child Neurology, Vol. 16, Suppl. 1 (2004); p.3.

- Garen Koloyan, MD: “Adapted Sports and Recreation”. Eastern Mediterranean Cerebral Palsy and Development Medicine Congress, April 15th-17th, 2002, Istanbul. Turkish Journal of Physical Medicine and Rehabilitation, April, 2002, Vol. 48, No. 2; p.37.

- Garen Koloyan, MD: “The Treatment of the Short Below the Knee Amputations in Children”. Abstracts, EPOS, European Pediatric Orthopedic Society 2001 – 20th Anniversary, 4-7th April, 2001, Le Corum, Montpellier; p.181-182.

- Garen Koloyan, MD; Kent Vincent, MD: “A Technique for Prosthetic Weight – Bearing During Tibial Stump Lengthening”. AAOS, American Academy of Orthopedic Surgeons, 67th Annual Meeting Proceedings, Abstracts of Poster Exhibits, March 15-19,  Orlando, Florida, 2000; p.450-451.

- George Mhoyan, MD; Garen Koloyan, MD: “Earthquake in Armenia – 10 years Afterward”. 11th World Congress on Disaster and Emergency Medicine. Abstracts of Scientific and Invited Papers, Osaka, Japan, 10-13 May, 1999; p.S33.

- Garen Koloyan, MD; Kent Vincent, MD: “A Technique for Prosthetic Weight – Bearing During Tibial Stump Lengthening”. ACPOC, Association of Children’s Prosthetic-Orthotic Clinics, 1999 Annual Meeting, May 19-22, St. Pete Beach, Florida; p.28

- Garen Koloyan, MD; Kent Vincent, MD: “A Technique for Prosthetic Weight – Bearing During Tibial Stump Lengthening”. POSNA, Pediatric Orthopedic Society of North America, 1999 Annual Meeting, Lake Buena Vista, Florida, May 15-19, 1999; p.122.


Տեղեկություն հիվանդի համար

Հավելյալ տեղեկությունների և այցելության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու համար զանգահարել` հեռ. (37410) 236 883, ներքին համար` 1209
Հասցե`Հայաստան, 0014, Երևան, Մամիկոնյանց փող., 30 շենք

Դեպի Էջի սկիզբ