Վիրաբուժություն
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում մանկական վիրաբուժության ծառայությունը տրամադրում է բուժում և խնամք երեխաների, դեռահասների և մեծահասակների համար: Հանրապետության մակարդակով մանկական վիրաբուժության բաժանմունքը հանդիսանում է ուղեգրման կենտրոն անհետաձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող ուրոլոգիական և որովայնի խոռոչի օրգանների խնդիրների համար: Այն միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է երիկամի փոխպատավաստում թե´ երեխաների և թե´ մեծահասակների շրջանում: Երիկամի փոխպատվաստման ծրագիրը ղեկավարում է պրոֆեսոր Արա Բաբլոյանը: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում գործում է նաև շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնության ծառայություն:
Մասնագիտացման ոլորտներ
Մանկական վիրաբուժության բաժանմունքը ծառայություններ է տրամադրում հետևյալ խնդիրների համար`
- լեղուղիների աթրեզիա
- լեղածորանի կիստա
- անալ հատվածի և ուղիղ աղիքի զարգացման արատներ
- նեկրոտիզացնող էնտերոկոլիտ
- որովայնային պատի զարգացման խանգարումներ
- հիպերտրոֆիկ պիլորոստենոզ
- որովայնի խոռոչի օրգանների` վիրաբուժական միջամտություն պահանջող խնդիրներ
- աճուկային և պորտային ճողվածքներ
- ապենդիցիտ
- Հիրշպռունգի հիվանդություն
- փայծաղի` վիրաբուժական միջամտություն պահանջող խնդիրներ
- պորտալ հիպերտենզիա
- որովայնի խոռոչի օրգանների վնասվածքներ
- որովայնի խոռոչի օրգանների` անհետաձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող խնդիրներ
- երիկամի փոխպատվաստում
Մեր մասնագետները
Պրոֆեսոր Արա Բաբլոյան, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի գիտական ղեկավար, երիկամի փոխպատվաստման ծրագրի ղեկավար
Բժիշկ Սահակ Առաքելյան, բ.գ.թ., ծառայության ղեկավար
Բժիշկ Կարլեն Ղուշչյան, մանկական վիրաբույժ, բաժնի ղեկավար
Բժիշկ Կարապետ Շաքարյան, բ.գ.թ., մանկական վիրաբույժ
Բժիշկ Պողոս Գեյիկյան, մանկական վիրաբույժ
Բժիշկ Շիրազ Մադոսյան, մանկական վիրաբույժ
Բժիշկ Սերգեյ Բաբլոյան, մանկական վիրաբույժ
Բժիշկ Ալբերտ Լալազարյան, մանկական վիրաբույժ
Բժիշկ Վարդան Գրիգորյան, մանկական վիրաբույժ
Բժիշկ Հայկ Համբարյան, մանկական վիրաբույժ
Բժիշկ Արման Հարությունյան, մանկական վիրաբույժ
Տեղեկություն հիվանդի համար
Արտահիվանդանոցային այցելության նպատակով պայմանավորվածություն ձեռք բերելու համար խնդրում ենք զանգահարել` (37410) 23 68 83, ներքին համար` 11 49
Հասցե` Երևան 0014, Մամիկոնյանց 30