Վերականգնողական ծառայություն

 


Վերականգնողական ծառայությունը գործում է "ԱրԲեՍ" առողջության կենտրոնում,  որտեղ բազմամասնագիտական թիմային սպասարկման նորարարական եղանակները հաջողությամբ կիրառվում են 1999թ. սկսած: Ծառայությունը վերականգնողական խնամք է տրամադրում  ֆիզիկական, մտավոր, վարքագծային, այդ թվում` աուտիզմի խմբին պատկանող հիվանդություններով, լսողական, խոսքի, և այլ զարգացման խնդիրներով երեխաների և մեծահասակների համար: Վերականգնողական ծառայությունները տրամադրվում են բազմամասնագիտական թիմի անդամների համագործակցության շնորհիվ: Բազմամասնագիտական թիմը ներառում է բժիշկ-վերականգնողաբան, հոգեբույժ, նյարդաբան, զարգացման մանկաբույժ,  ֆիզիկական թերապիստ, էրգոթերապիստ, լոգոպեդ, հոգեբան և հատուկ մանկավարժ:

Ծառայության մասնագետները կանոնավոր կերպով վերապատրաստվում են արտասահմանյան երկրներում,  ինչպես նաև մասնակցում  արտասահմանյան փորձագետների կողմից Հայաստանում կազմակերպվող կատարելագործման դասընթացներին:  

 


Մենք առաջարկում ենք հետևյալ վերականգնողական ծառայությունները  երեխաների և մեծահասակների համար`
 - ֆիզիկական թերապիա,
 - էրգոթերապիա կամ զբաղվածության թերապիա,
 - մանուալ թերապիա (մեջքի ցավի կառավարման ծառայություն),
 - խոսքի թերապիա/լոգոպեդի ծառայություն,
 - ձեռքի թերապիա և սպլինտավորում,
 - հատուկ մանկավարժի ծառայություն,
 - հոգեբանի ծառայություն, ինչպես նաև
 - ձեռքի  աշխատանքի մանկավարժի ծառայություն:

 

Մասնագիտացման ոլորտներ


Վերականգնողական ծառայությունները տրամադրվում են հետևյալ խնդիրների դեպքում`
 - ֆիզիկական
 - մտավոր
 - լսողական
 - խոսքի
 - վարքագծային և այլ զարգացման խնդիրներ: 

 


Մեր մասնագետները


Վերականգնողական թիմի մեջ ներգրավված են հետևյալ մասնագետները`
Գայանե Զաքարայն, վերականգնողական ծառայության ղեկավար
Մարինա Սահակյան, բժիշկ-վերականգնողաբան
Մարինա Դանիելյան, նյարդաբան/վերականգնողաբան/մանուալ թերապևտ
Կարինե Լուլեջյան, հոգեբույժ
Նաիրա Աբգարյան,  ավագ ֆիզիկական թերապիստ
Մարիաննա Ղազարյան,  ֆիզիկական թերապիստ
Գոհար Ղազարյան,  ֆիզիկական թերապիստ
Հերմինե Հակոբյան, ֆիզիկական թերապիստ
Քրիստինե Կիրակոսյան, ֆիզիկական թերապիստ
Լուսինե Ասատրյան, ֆիզիկական թերապիստ
Արմենուհի Մելքոնյան,  ավագ էրգոթերապիստ
Սոֆյա Խաչատրյան,  էրգոթերապիստ/ֆիզիկական թերապիստ
Հովիկ Փիրանյան, ֆիզիկական և ձեռքի թերապիստ
Շուշանիկ  Տիտանյան, լոգոպեդ
Քրիստինա Խառատյան,  լոգոպեդ
Ամալյա Հարությունյան,  լոգոպեդ
Զարուհի Հարությունովա,   լոգոպեդ
Լիլիկ Թերոսյան, լոգոպեդ
Համեստ Զարգարյան, լոգոպեդ
Անահիտ Դավթյան,  հատուկ մանկավարժ
Արմինե Աղաբեկյան,  հատուկ մանկավարժ
Անահիտ Ոսկանյան, հատուկ մանկավարժ
Արմինե Եպիսկոպոսյան, ձեռքի աշխատանքի ուսուցիչ
Մարինա Բաբայան, հոգեբան
Անահիտ Շահատունի, հոգեբան
Լիլիթ Մազմանյան, հոգեբան 

 


Տեղեկություններ հիվանդի համար
Արտահիվանդանոցային  այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել` (37410)  261 142
հասցե` Երևան 0012, Փափազյան 32

 

 



Դեպի Էջի սկիզբ