Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա

"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը մասնագիտացված խնամք է տրամադրում կրիտիկական իրավիճակում գտնվող հիվանդ նորածիններին, երեխաներին և դեռահասներին` 1-ամսականից մինչև 18 տարեկան հիվանդների տեղափոխում, երբ անհրաժեշտ է լինում արհեստականորեն փոխարինել կամ պահել օրգանիզմի կարևոր կենսական գործառույթները, քանի որ նման դեպքերում օրգանիզիմի ինքնակարգվորման գործառույթը տուժած է:
"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը Հայաստանում խոշորագույններից մեկն է և տրամադրում է հիվանդանոցային ու արտահիվանդանոցային օգնություն` անհետաձգելի դեպքերի տեղափոխում այդ թվում նաև Հայաստանի տարբեր մազերից կանչերի դեպքում, խորհրդատվություն տեղում և կրիտիկական իրավիճակներում գտնվող:
Բաժանմունքը միակն է Հայաստանում, որը օգնություն է ցուցաբերում սուր երիկամային անբավարարություն ունեցող երեխաներին` օգտագործելով հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի եղանակները:
Այստեղ աշխատող բժիշկները կանոնավոր կերպով մասնակցում են Հայաստանում և արտասահմանյան երկրներում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին` մասնագիտական հմտությունները կատարելագործելու և գիտելիքները հարստացնելու նպատակով:
Բաժանմունքի մասնագետները վերապատրաստում են Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատորներին սիրտ-թոքային վերակենդանացման և տարբեր ախտաբանական կրիտիկական վիճակներում գտնվող հիվանդներին ցուցաբերվող ինտենսիվ բուժօգնության հիմունքները:
Մեր մասնագետները
Բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյան, Բ.Գ.Թ., Վերակենդանացման և Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար
Բժիշկ Դիաննա Դանիլովա
Բժիշկ Միքայել Արքելաթյան
Բժիշկ Գոհար Այվազյան
Բժիշկ Մերի Ղուկասյան
Համագործակություն
Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
Տեղեկություններ հիվանդի համար
Հեռ.` (37410) 235 764, ներքին համար` 185
Հասցե` Երևան 0014, Մամիկոնյանց 30