Թոքաբանություն

Թոքաբանությունը բժշկության այն ճյուղն է, որն ախտորոշում և բուժում է շնչառական համակարգի հիվանդություններ և խանգարումներ:
"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ այս բաժանմունքը Հայաստանում այն բաժանմունքներից է, որը տրամադրում է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայություններ թոքաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին, ինչպես նաև խորհրդատվություն մեծահասակների համար:
Թոքաբանության բաժանմունքը սերտորեն համագործակցում է վարակիչ հիվանդությունների, գաստրոէնտերոլոգիայի, նյարդաբանության և մանկական վիրաբուժության ծառայությունների հետ հիվանդների համապարփակ բուժումն ապահովելու համար:
Թոքաբանական բաժնմունքում աշխատաղ բժիշկները Հայաստանում առաջատար մասնագետներից են և կանոնավոր կերպով մասնակցում են Հայաստանում և աշխարհի այլ պետություններում արտասահմանյան մասնագետների կողմից կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացներին և համաժողովներին` մանկական թոքաբանության ոլորտում վերջին միջազգային զարգացումների մասին տեղեկանալու և նորամուծություններին տիրապետելու նպատակով:
Այստեղ վերապատրաստում ենք նաև Մխիթար Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի ուսանողներին և Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատորներին մանկական թոքաբանության բնագավառում:
Մասնագիտացման ոլորտներ
Թոքաբանական բաժանմունքը ծառայություններ է տրամադրում հետևյալ խնդիրներով հիվանդներին`
- վերին շնչուղիների սուր և քրոնիկ հիվանդություններ` ֆարինգիտ, տրախեիտ,
- ստորին շնչուղիների սուր և քրոնիկ հիվանդություններ` հասարակ, օբստրուկտիվ և քրոնիկ բրոնխիտներ, թոքաբորբ,
- շնչուղիների բնածին արատներ,
- երեխաների մոտ բրոնխային ասթմայի վաղ ախտորոշում:
Իրականացվում է նաև արտաքին շնչառության ֆունկցիայի որոշման քննություն, որի միջոցով գնահատվում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև ախտորոշվում են տարբեր թոքային հիվանդություններ, գնահատվում թոքերի ախտահարման աստիճանը և բուժման արդյունավետությունը:
Մեր մասնագետները
Մեր մասնագետները հիվանդանոցային և արտահիվանդանոցային համապարփակ ծառայություններ են տրամադրում մանկական թոքաբանության ոլորտում:

Բժիշկ Գևորգ Բոյաջյան, թոքաբանության ծառայության ղեկավար, թոքաբան
Բժիշկ Նազելի Հայրապետյան, թոքաբան
Համագործակցություն
Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
Երեխաների Առողջության Գիտական Կենտրոն, Մոսկվա ՌԴ
Տեղեկություններ հիվանդի համար
Արտահիվանդանոցային այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար զանգահարել` (37410) 23 68 83, ներքին համար` 187
Հասցե` Երևան 0014, Մամիկոնյանց 30