Ծրագրեր

Ծրագրեր / ձեռքբերումներ


1999թ. "Աուտիզմով տառապող երեխաների վերականգնում" ծրագիրն առաջին անգամ մշակվել և ներդրվել է Հայաստանում:

2000թ. "Բժշկական սարքավորումներ երեխաների առողջության կենտրոնի համար" ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի կառավարական դրամաշնորհի շնորհիվ:

2000թ. "Հումալոգն անվճար` դեռահասներին"ծրագիրն իրականացվել է "Eli Lilly" դեղագործական ընկերության և UMCOR կազմակերպության աջակցությամբ շաքարային դիաբետով տառապող դեռահասների համար:

2001թ. Հայաստանում նոր մասնագիտություն էրգոթերապիան ներդրվել է Շվեյցարիայից մասնագետների աջակցությամբ:

2002թ. Վերականգնողական մասնաճյուղ է հիմնադրվել Մայր Թերեզայի մանկատանը Սպիտակում, հետագայում` Սպիտակի մանկական պոլիկլինիկայում:

2002թ. Մանուալ թերապիայի`Մեյթլանդի կոնցեպցիայի զարգացում` բժիշկ-նյարդաբանի ներգրավվածությամբ (Սանկտ Մորից, Շվեյցարիա):

2002թ-իցառայսօր Շարունակական կրթական ծրագրեր բժիշկների, էրգոթերապիստների և հատուկ կրթության մանկավարժների համար Շվեյցարիայում և "ԱրԲեՍ"-ում ("Natalie Stiftung", Բեռն, Շվեյցարիա):

2002 թ-ից առայսօր Հատուկ կրթության մանկավարժների վերապատրաստման շարունակական դասընթացներ "Առաքելություն արևելք"դանիական միջազգային օգնության և զարգացման կազմակերպության, ինչպես նաև սուրդոլոգոպեդների և մանկավարժների վերապատրաստման դասընթացներ շվեյցարական VAD ասոցիացիայի աջակցությամբ:

2002թ. "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ-ում վերսկսվեց փոխպատվաստումների իրականացումը:

2003թ. "Զբաղվածության (occupational) թերապիայի զարգացումը Հայաստանում և Վրաստանում" ծրագիրն իրականացվել է Հոլանդիայից ENOTHE ասոցիացիայի ջանքերով TEMPUS-ի աջակցությամբ:

2004թ. Երեխայի զարգաման և վերականգնողական կենտրոն (ԵԶՎԿ) է հիմնադրվել Սպիտակում:

2004թ. ԵԶՎԿ-ը է հիմնադրվել Վանաձորում:

2004թ.-իցառայսօր Համագործակցություն է հաստատվել և արդյունավետորեն շարունակվում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հետ, "ԱրԲեՍ" ԱԿ-ը հանդիսանում է գործնական վերապատրաստման բազա "Էրգոթերապիա, հատուկ մանկավարժություն, լոգոպեդիա" մասանգիտությունների համար:

2005թ. Ցերեկային խնամքի կենտրոն է բացվել "ԱրԲեՍ" ԱԿ- ի շրջանակում հովանավորների աջակցությամբ:

2005թ. "Ազնավուրը` Հայաստանին" բարեգործական կազմակերպության աջակցությամբ վերանորոգվել է ԼՕՌ ծառայության վիրաբուժական բաժինը:

2005թ. Մեկնարկել է "Հեռուստաբժշկություն" ծրագիրը, որն իրականցվում է "Բժշկական առաքելություններ երեխաների համար"ամերիկյան բարեգործական կազմակերպության և Դոնչյան հիմնադրամի համագործակցությամբ: Ծրագրի շնորհիվ Հայաստանում գործող բոլոր բժշկական հաստատությունների բժիշկները կարող են բարդ դեպքերը քննարկել ԱՄՆ-ի առաջատար մասնագետների հետ:

2006
թ. Հովանավորների շնորհիվ վերանորոգվել և ժամանակակից սարքավորումներով է համալրվել Համալիրի լաբորատորիան

2006թ. Կառուցվել է "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ մանկապարտեզի և հիվանդանոցային դպրոցի խաղահրապարակը:

2006թ. բացվել են լապարոսկոպիկ և օրթոպեդիկ, ինտենսիվ թերապիայի և հետվիրահատական շրջանի բաժանմունքները:

2007թ. ԵԶՎԿ-ը է հիմնադրվել Արմավիրում "Առաքելություն արևելք" դանիական միջազգային օգնության և զարգացման կազմակերպության "Կյանքի առողջ սկիզբ" ծրագրի շրջանակում:

2008թ. ԵԶՎԿ-ը է հիմնադրվել Գավառում, իրականացվել է ԵԶՎԿ-ի անձնակազմի վերապատրաստում "Առաքելություն արևելք" դանիական միջազգային օգնության և զարգացման կազմակերպության աջակցությամբ:

2008թ. ԵԶՎԿ-ը է հիմնադրվել Գյումրիում, իրականացվել է ԵԶՎԿ-ի անձնակազմի վերապատրաստում:

2008թ. Տեղի է ունեցել "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ նոր մանկաբուժական մասնաշենքի բացման, ինչպես նաև համալիրի մանկաբուժական մասնաշենքի անվանակոչության արարողությունը` արգենտինահայ բարերար Գրիգոր Դերձաքեանի հիշատակին:

2009թ. Ավարտվել է "Բուժքույրերի շարունակական կրթություն" մեկնարկային ծրագիրը, որը մշակվել էր "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ, Շվեյցարիայի "ՍԵՄՌԱՊԼՅՈՒՍ" հիմնադրամի նախաձեռնությամբ և իրականացվել է Շվեյցարիայի "ARC" բուժքույրական բարձրագույն դպրոցի և "CEJEF" սոցիալական և առողջապահական մասնագիտությունների բարձրագույն դպրոցի կողմից:

2009թ. ԵԶՎԿ-ը է հիմնադրվել Իջևանում, իրականացվել է ԵԶՎԿ-ի անձնակազմի վերապատրաստում "Առաքելություն արևելք" դանիական միջազգային օգնության և զարգացման կազմակերպության աջակցությամբ:

2009
թ. Իրականացվել են շուրթի եւ քիմքի ճեղքվածքի («նապաստակի շրթուն» եւ «գայլի երախ») բնածին արատներով ծնված երեխաների ու մեծահասակների անվճար վերականգնողական 50–55 վիրահատություններ «Ժպիտ» նախագծի շրջանակում: "Ժպիտնախագծը "Ժպիտ" միջազգային կազմակերպության, "Արաբկիրբժշկական համալիրի, Հայ օգնության ֆոնդի, "Ձեռք ձեռքի" ՀԿ-ի /ԼՂ/, Հայկական Աստվածաշնչյան, «Գաֆէսճեան ընտանիք» եւ "Հույս քաղաքի համար" հիմնադրամների, Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ բարերարներ Արթուր Իսպիրյանի ու Մադլեն Մինասյան-Իսպիրյանի ջանքերի շնորհիվ իրականացված համատեղ նախաձեռնություն էր:

Рекомендуем лучший цемент с нашим агентством Новая линия.
Դեպի Էջի սկիզբ