Նյարդաբանություն և էպիլեպտոլոգիա

 


"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ նյարդաբանական ծառայությունն իրականացնում է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ախտորոշիչ գնահատումներ, ինչպես նաև տրամադրում է երկարատև բուժում և վերականգնում` նյարդաբանական խնդիրներով անձանց կյանքի որակը բարելավելու նպատակով:


"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ-ում տեղակայված է նաև Հանրապետական մանկական էպիլեպտոլոգիական կենտրոնը: Հովանավորների աջակցությամբ և պետության հովանու ներքո Կենտրոնում գրանցված երեխաներին տրամադրվում է  անվճար դեղորայք:
Մեր աշխատանքային թիմը համալրված է նյարդաբաններով, ովքեր մասնագիտացած են և կատարելագործման դասընթացներ են անցել ներքոհիշյալ խնդիրների բուժման ոլորտներում` էպիլեպսիա, զարգացման խանգարումներ, ուշադրության   պակասի, քնի խանգարումներ, նյարդամկանային հիվանդություններ, ժառանգական հիվանդություններ, վաղ մանկական հասակի նյարդաբանություն, մտավոր հետամնացություն և մանկական ուղեղային պարեզ: Նյարդաբանական խնդիրներով անձանց տրամադրվում է վերականգնողական խնամք և բուժում, ինչպես նաև հոգեբանասոցիալական խորհրդատություն: 

 


Մեր բաժանմունքում յուրաքանչյուր շաբաթ իրականացվում են թիմային հանդիպումներ` մագնիսական ռեզոնանսային հետազոտության արդյունքների քննարկմամբ: Անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն ենք տրամադրում այլ բուժհաստատությունների մասնագետներին, իսկ բարդ դեպքերի համար խորհրդատվություն ենք անցկացնում արտասահմանյան փորձագետների հետ:  Այլ բժշկական ոլորտներում աշխատող մասնագետների և ուսանողների համար իրականացնում ենք կրթական դասընթացներ:
Վերջին երկու տարիների ընթացքում մեր ծառայության գործունեությունը էապես ընդլայնվել է, և ներկայումս մենք սերտորեն համագործակցում ենք նյարդաբանության, էպիլեպսիայի, նյութափոխանակության խանգարումների ոլորտներում աշխատող արտասահմանյան մասնագետների հետ: Այդ համագործակցության շրջանակում մեր մասնագետները վերապատրաստվում են արտասահմանյան երկրների մասնագիտացված նյարդաբանական կենտրոններում: 


Նյադրաբանական ծառայությունը նաև ներգրավված է էպիլեպսիային և նյութափոխանակման խանգարումներին վերաբերող տարբեր միջազգային դասընթացների կազմակերպման գործընթացներում:

 

Մասնագիտացման ոլորտներ
Մենք ծառայություններ ենք տրամադրում հետևյալ խնդիրներով անձանց`
 - զարգացման հապաղումներ,
 - գլխացավեր,
 - մանկական ուղեղային պարեզ,
 - ցնցումներ և էպիլեպսիա,
 - կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն հիվանդություններ,
 - նյութափոխանակման հիվանդություններ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ,
 - շարժողական գործառույթի խանգարումներ,
 - մկանային հիվանդություններ:

 

Հատուկ հետազոտություններ
Իրականացվում են հետևյալ հատուկ հետազոտությունները`


 - Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա,
 - վիդեո էլեկտրոէնցելոգրաֆիա,
 - վիդեո էլեկտրոէնցելոգրաֆիա, երկարատև մոնիթորինգ:

 

Մեր աշխատակիցները

 

1
բժիշկ Բիայնա Սուխուդյան, նյարդաբանական բաժանմունքի ղեկավար

 


բժիշկ Նունե Աղաբաբյան, նյարդաբան, դիսպանսեր ծառայության ղեկավար
բժիշկ Վարսինե Ջալադյան, նյարդաբան

 

 

1
բժիշկ Ռուզան Քալաշյան նյարդաբան

 

Համագործակցություն
Մենք սերտորեն համագործակցում ենք հետևյալ կազմակերպությունների հետ`
Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն, ԱՄՆ
Կալիֆորնիայի հայ-ամերիկյան բժշկական կազմակերպություն, ԱՄՆ
Հիվանդանոց հիվանդ երեխաների համար, Տորոնտո, Կանադա
ՀՀ առողջապահության նախարարություն

 


Տեղեկություններ հիվանդի համար
Արտահիվանդանոցային այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել`(37410) 236 883, ներքին համար` 155
Էլ.փոստ` binok@freenet.am
հասցե` Երևան 0014, Մամիկոնյանց  30

 

 

 

Դեպի Էջի սկիզբ