Նեֆրոլոգիա

1

 


Նեֆրոլոգիան բժշկության այն ճյուղն է, որն ախտորոշում և բուժում  է երիկամային հիվանդություններ և երիկամի ֆունկցիայի խանգարումներ, այդ թվում`   էլեկտրոլիտային խանգարումներ և հիպերտենզիա (արյան բարձր ճնշում), ինչպես նաև բժշկական խնամք է տրամադրում երիկամային անբավարարությամբ հիվանդներին` հեմոդիալիզ, պերիտոնիալ դիալիզ և երիկամի փոխպատվաստում:

"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ այս բաժանմունքը Հայաստանում ամենախոշոր նեֆրոլոգիական բաժանմունքն է, որն արտահիվանդանոցային և հիվանդանոցային համապարփակ ծառայություններ է տրամադրում երիկամային հիվանդություններ ունեցող երեխաներին և մեծահասակներին:  Հայաստանում մեր բաժանմունքը միակն է, որը տրամարդում է հեմոդիալիզի ծառայություններ և որտեղ իրականացվում է երեխաների և մեծահասակների համար երիկամի բիոպսիա: Բաժանմունքը մասնագիտացված ծառայություններ է տրամադրում նաև միզաքարային հիվանդության  բուժման ոլորտում:  

 


Նեֆրոլոգիայի բաժնմունքում աշխատաղ բժիշկները Հայաստանում առաջատար մասնագետներից են, որոնք կանոնավոր կերպով մասնակցում են Հայաստանում և Եվրոպայի այլ պետություններում արտասահմանյան մասնագետների կողմից կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների` ոլորտում վերջին միջազգային զարգացումների մասին տեղեկանալու և նորամուծություններին տիրապետելու նպատակով:
Մեր մասնագետները  վերապատրաստում են նաև Մխիթար Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի ուսանողներին և Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատորներին նեֆրոլոգիայի, հեմոդիալիզի և փոխպատվաստման բնագավառներում: 


Նեֆրոլոգիայի բաժանմունքն իրականցնում է գիտական հետազոտություններ հետևյալ ոլորտներում` միզուղիների վարակներ, օբստրուկտիվ ուրոպաթիա,  երիկամների և միզուղինարի բնածին արատներ, միզաքարային հիվանդություն, պարբերական հիվանդություն, երիկամային բիոպսիա, գլոմերուլոնեֆրիտ, երիկամային փոխպատվաստում, նեֆրոտիկ համախտանիշ:

 

Մասնագիտացման ոլորտներ 


Նեֆրոլոգիայի բաժանմունքի մասնագիտացած ծառայություններն ուղղված են հետևյալ ոլորտներին`
 - գլոմերուլյար (կծիկային) ապարատի հիվանդություններ, նեֆրոտիկ համախտանիշ
 - միզուղիների ինֆեկցիա, օբստրուկցիա, միզաքարային հիվանդություն
 - տուբուլոինտեստիցիալ հիվանդություններ
 - էլեկտրոլիտների փոխանակության  թթվահիմնային խանգարումներ
 - հիպերտենզիա` արյան բարձր ճնշում
 - սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն
 - հեմոդիալիզ
 - երիկամային փոխպատվաստում


Մեր մասնագետներ


Մեր մասնագետները հիվանդանոցային և արտահիվանդանոցային համապարփակ ծառայություններ են տրամադրում նեֆրոլոգիայի ոլորտում: 

Պրոֆեսոր Աշոտ Սարգսյան, նեֆրոլոգ, նեֆրոլոգիայի ծառայության ղեկավար

 

 

Gayane Azatyan

Բժիշկ Գայանե Ազատյան, նեֆրոլոգ, նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար


Բժիշկ Նինա Արիկյանց, Բ.Գ.Թ. նեֆրոլոգ
Բժիշկ Մարինա Փափազյան, Բ.Գ.Թ. նեֆրոլոգ                                
Բժիշկ Հելեն Նազարյան, նեֆրոլոգ      
Բժիշկ Միլենա Ոսկանյան, նեֆրոլոգ

 


Համագործակցություն
Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
Համալսարանական հիվանդնոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
Նեֆրոլոգիայի և հիպերտենզիայի բաժանմունք, Անտվերպենի համալսարանական հիվանդանոց
Մանկական նեֆրոլոգիայի բաժանմունք, մանկաբուժության ինստիտուտ, Մոսկվա ՌԴ

 

Տեղեկություններ հիվանդի համար
Արտահիվանդանոցային  այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար զանգահարել` (37410) 236 883, ներքին համար` 151
հասցե: Երևան 0014, Մամիկոնյանց 30 

 

 

Դեպի Էջի սկիզբ