Օտոլարինգոլոգիա

 

ԼՕՌ բաժանմունքը Հայաստանում ամենամեծ մասնագիտացված բաժանմունքն է, որտեղ իրականացվում են  ականջի, քթի և կոկորդի հիվանդությունների ախտորոշում, դեղորայքային և վիաբուժական միջամտություններով բուժում: Բաժանմունքը որակյալ ծառայություններ է տրամադրում 1966թ-ից սկսած: Այդ տարիների ընթացքում մեր աշխատանքի արդյունքում բուժվել են բազմահազար անձինք, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերվել է առանձնահատուկ մոտեցում:

 

1





Ավելի քան 40 տարիների ընթացքում  կուտակած հարուստ փորձի շնորհիվ, յուրաքանչյուր տարի սպասարկում ենք ավելի քան 1500 անձ: Քթի, ականջի և կոկորդի հիվանդություններով երեխաներին և մեծահասակներին որակյալ ծառայություններ են տրամադրվում` կիրառելով ախտորոշման հետևյալ ժամանակակից մեթոդները` քթի առաջնային, հետին րինոսկոպիա, քթի և քիթըմպանի էնդոսկոպիկ հետազոտություն, աուդիոմետրիա, ճառագայթային հետազոտություն: Բաժանմունքում աշխատում են փորձառու և հմուտ մասնագետներ, ովքեր կանոնավոր կերպով վերապատրաստվում են Հայաստանում և արտասահմանյան երկրներում: 

 

 

Մասնագիտացման ոլորտներ
 

Բաժանմունքում արդյունավետ կերպով բուժվում են հետևյալ ԼՕՌ հիվանդությունները`

 - միջին ականջի սուր թարախային և էքսուդատիվ բորբոքում (շունտավորում` ընդհանուր անզգայացմամբ) 

 - ականջի և քթի խոռոչի օտար մարմինների հեռացում 

 - միջին և ներքին ականջի քրոնիկ սուր բորբոքում

 - սուր զարգացած ծանրալսություն

 - խոանների բնածին ատրեզիաներ 

 - քթի և ականջի ֆուրունկուլներ 

 - քթի վնասվածքներ

 - քթի միջնապատի հեմատոմա կամ թարախակույտ

 - քթի միջնապատի ծռվածություն

 - քրոնիկական րինիտներ

 - քթի հավելյալ  հարակից խոռոչների սուր կամ քրոնիկ բորբոքում

 - քթի և հավելյալ հարակից խոռոչների պոլիպներ

 - հայմորյան խոռոչի կիստաներ

 - պարատոնզիլյար  կամ քիթըմպանային  թարախակույտ

 - քրոնիկ տոնզիլիտ, դեկոմպենսացված ձև 

 - ադենոիդ հյուսվածքի գերաճ (ադենոիդներ)

 

Մեր մասնագետները

 

 


բժիշկ Աբգար Պետրոսյան, բ.գ.թ., ծառայության ղեկավար

 

 

բժիշկ Զեմֆիրա Սարգսյան, օտոլարինգոլոգ

բժիշկ Սյուզաննա Հակոբյան, օտոլարինգոլոգ

բժիշկ Էդուարդ Միրզոյան, օտոլարինգոլոգ

բժիշկ Սարգիս Հակոբյան, օտոլարինգոլոգ

բժիշկ Ժիրայր Արաբյան, օտոլարինգոլոգ

բժիշկ Հերմինե Վլասյան, օտոլարինգոլոգ

 

 

Տեղեկություններ հիվանդի համար

Արտահիվանդանոցային  այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել`(37410) 230 332, ներքին համար` 11 -95:

Հասցե` Երևան 0014, Մամիկոնյանց 30

 

find cheap health insurance plans
Դեպի Էջի սկիզբ