Ախտորոշիչ ծառայություններ/ լաբորատորիա

Ախտորոշիչ ծառայություններ/ լաբորատորիա


Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ լաբորատոր ծառայությունը բաղկացած է կլինիկական, բիոքիմիական, իմունաբանական, վիրուսաբանական, մանրէաբանական և նորածնային սկրինինգի լաբորատորիաներից:

Լաբորատոր ծառայությունը հագեցած է Roche, Sysmex, Stago, Perkin Elmer  արտասահմանյան հայտնի ֆիրմաների ժամանակակից ավտոմատ անալիզատորներով և սարքավորումներով:

Լաբորատորիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ` բժիշկ- լաբորանտներ  և լաբորանտներ: Լաբորատորիան նյութական և կրթական աջակցություն է ստանում Շվեյցարիայի, Բելգիայի, Ֆրանսիայի համլսարանական հիվանդանոցների տարբեր մասնագետներից:

Լաբորատոր ծառայությունը ղեկավարում է Մարինե Ժորայի Հովսեփյանը , որը վերապատրաստվել է մի շարք համալսարանական  հիվանդանոցների լաբորատորիաներում:

Արաբկիր ԲՀ-ի  լաբորատորիայում գործում է նաև նորածնային սկրինինգի  ծառայություն, որտեղ իրականացվում են  Հայաստանի վեց մարզերի ծննդատներից ստացվող արյան նմուշների հետազոտություններ`

 - Արմավիր

-Կոտայք

-Արարատ

-Արագածոտն

-Լոռի

-Շիրակ

 2005-2011 թ.- հուլիսը իրականացվել են 140.300 նորածինների արյան նմուշների հետազոտություններ: Հայտնաբերվել են  41 նորածիններ բնածին հիփոթերիոզով:

cheap health insurance in oklahoma
Դեպի Էջի սկիզբ