Գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական ծառայություն

 

1

 

Մանկական գաստրոէնտերելոգիկան և լյարդաբանական ծառայությունը (ԳԷ/Լ) ստեղծվել է 2004թ. Հանրապետական մանկական հիվանդանոցի և «Արաբկիր» Բժշկական Համալիրի (ԲՀ) միացումից հետո: Սակայն մեր համագործակցությունը  «Արաբկիր» ԲՀ սկսվել է 1995թ.-ից` սկզբում պորտալ հիպերտենզիայի և լյարդի հիվանդությունների բնագավառներում:
Մանկական ԳԷ/Լ ծառայությունը իրականացնում է`
- ստացիոնար,
- դիսպանսեր
- ամբուլատոր արտահիվանդանոցային սպասարկում:

Մանկական ԳԷ/ԼԾ դիսպանսերում իրականացվում է կանոնավոր (տարեկան 3-4 անգամ) կլինիկական և լաբորատոր հսկողություն, խորհրդատվություն, բուժում քրոնիկ ԳԷ/Լ հիվանդներին (պետական պատվերի ներքո, մինչև 18 տարեկան):

Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են բարդ դեպքերի քննարկումներ արտասահմանյան մասնագետների հետ:

Մասնագիտացման ոլորտներ

Մանկական ԳԷ/Լ ծառայությունը իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում`
- ստամոքսի և 12-մատնյա աղու բորբոքային հիվանդություններ, ստամոքսակերակրափողային ռեֆլյուքս/ ռեֆլյուքսային հիվանդություն
- աղիների բորբոքական հիվանդություններ (ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն, ոչ դիֆերենցված կոլիտ)
- անբավարար փարթամություն/մալաբսորբցիա/ցելիակիա
- բուժօգնություն ստամոքսաղիքային համակարգի անհետաձգելի ախտահարումների  դեպքում (օրինակ` արյունահոսություն և այլ):
- ստամոքսաղիքային ֆունկցիոնալ խանգարումներ
- ստամոքսաղիքային խանգարումներ մուկովիսցիդոզի ժամանակ
- փորկապություն
- պորտալ հիպերթենզիա (արտա/ներլյարդային) և նրա բարդությունները (վաղ հայտնաբերում, կանխարգելիչ/բուժական էնդոսկլերոթերապիա, դրունքահամակարգային շունթավորում),
- նորածնային խոլեստազ
- ստամոքսաղիքային և լեղուղիների բնածին արատներ (վարում վիրաբուժական միջամտությունից հետո),
- լեղաքարային հիվանդություն
- Խրոնիկ հեպատիտ, լյարդի աուտոիմուն հիվանդություն, ցիռոզ,
- լեղածորանների և լյարդի զարգացման բնածին անոմալիաներ
- լյարդային անբավարարություն


Հիվանդների ընդհանուր քանակը 2010թ. – 120


Աղիների բորբորքական հիվանդություններ  29
Խրոնիկ գաստրոդուոդենիտ, Խոցային հիվանդություն, ԳԷՌ ռեֆլյուքս/ հիվանդություն
 34 (21/13/1)
Փորկապություն 14
Ցելիակիա 4
Պորտալ հիպերթենզիա 16
Լյարդի և լեղուղիների հիվանդություններ  19

Հատուկ հետազոտություններ


- լաբորատոր`
- կղանքային անտիգեն թեստ` Helicobacter pylori հայտնաբերման համար,
- հյուսվածքային տրանսգլուտամինազային հակամարմիններ IgA (t-TGA IgA) ցելիակիայի ախտորոշման համար,
- կղանքի էլաստազա թեստ - ենթաստամոքսային գեղձի արտազատական ֆունկցիայի գնահատման համար,
- էնդոսկոպիա`
- ստամոքսաղիքային համակարգի վերին և ստորին հատվածների էնդոսկոպիա, բիոպսիա
- կանխարգելիչ և բուժական  էնդոսկլերոթերապիա, այդ թվում արյունահոսությունների  ժամանակ
- պոլիպների հեռացում
- բիոպսիա`
- ստամոքսաղիքային համակարգի աքցանային և կապսուլային
- լյարդի
- հյուսվածքաբանական հետազոտում
- ճառագայթային հետազոտություններ`
- որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն,
- դրունքային երակի համակարգի անոթների ուլտրաձայնային և դուպլեքս հետազոտություն,
- ստամոքսաղիքային համակարգի ճառագայթային հետազոտություններ ջրային կոնտրաստի օգտագործմամբ,
- անալ սֆինկտերի (սֆինկտերոտոնոմետրիա) մանոմետրիա:

Համագործակցություն

- Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
- Անտվերպենի  Համալսարանական կլինիկա, Բելգիա
- Երևանի ք.այլ մանկական կլինիկաների ԳԷ/Լ ծառայությունների հետ

2001-2005թթ. համագործակցել ենք պրոֆ. Դ. Շմելինգի հետ (Ցյուրիխ, Շվեյցարիա), որի աջակցությամբ կազմակերպվել են գաստրոէնտերոլոգիական բազմաթիվ սեմինարներ և դասընթացներ բժիշկների, բուժքույրերի համար:
 
2001-2009թթ. իրականացվել են մի շարք դրունքահամակարգային շունտերի տեղադրման, պարցիալ սպլենէկտոմիայի վիրահատություններ,  լեղուղիների արատների վիրահատական շտկում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ վիրաբույժների կողմից,  պրոֆեսորներ Դ.Եսենբերտի, Թ.Չափելի (Բելգիա), Վ.Սենյակովիչի (Ռուսաստան) աջակցությամբ:

Արաբկիր ԲՀ – ԵԴԱԻ –ում կազմակերպվել է`


- 2007թ. հուլիս- ESPAGHAN ամառային գաստրոէնտերոլոգիական /լյարդաբանական դպրոցը,
- 2009թ. նոյեմբեր- “Լյարդի հիվանդություններ` բժշկական և վիրաբուժական մոտեցումներ” թեմայով միջազգային կոնֆերանսը:

Ուսուցողական նյութեր

- Մեթոդական ցուցումներ բժիշկների համար
- Ներծծման խանգարումները երեխաների մոտ (2007թ., հայերեն և ռուսերեն),
- Ցելիակիա, հայերեն, 2008թ.
- Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն, հայերեն, 2010
- Ներհիվանդանոցային ուղեցույցեր բժիշկների համար (աղիների բորբոքական հիվանդություններ, ստամոքսի և 12-մատնյա աղու հիվանդություններ,գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս/ռեֆլյուքսային հիվանդություն), 2008թ.

Նախատեսվում է

- Մեթոդական ցուցումներ ` փորկապությունը, խոլեստազը երեխաների մոտ
- Ուսուցողական նյութեր բուժքույրերի, ծնողների համար
- Տպագրություններ և մասնակցություն հանրապետական և միջազգային կոնֆեռանսներում, հանդեսներում
   
Մեր աշխատակիցները

- Բժիշկ Գայանե Ամարյան, ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ մանկաբուժության և մանկական վիրաբուժության ամբիոնի N1 դոցենտ
Կատարելագործվել է Նյու Յորքի Քորնելի Համալսարանի  բժշկական կենտրոնում (ԱՄՆ, 1996թ.), Փարիզի “Նեքեր անվան մալադի” (Ֆրանսիա, 2000թ.), Գրացի (Ավստրիա, 2008թ.) մանկական կլինիկաներում, Զալցբուրգում (Ավստրիա, 2004թ.):
Գիտական հետաքրքրությունը` պարբերական հիվանդության,  պորտալ հիպերթենզիա
Հեռ. (37410) 23-68-83, ներքին` 12-13 
E-mail- Gayaneamaryan@yahoo.com

- Բժիշկ Տաթևիկ Շահինյան, մանկական գաստրոէնտերոլոգ, մասնագիտացված նյութափոխանակության հիվանդությունների ոլորտում: 2007թ. – ից ` ԵՊԲՀ- ասպիրանտ
Կատարելագործվել է  Գրացի մանկական կլինիկայում(Ավստրիա, 2006թ.), King's College հիվանդանոցում(Լոնդոն, 2007թ.), Ցյուրիխի համալսարանական մանկական կլինիկայում(Շվեյցարիա, 2007 և 2008թթ.), 2009-2010թթ` Բելգիայում:
Գիտական հետաքրքրությունը` մեթաբոլիկ հիվանդություններ
Հեռ. (37410) 23 68 83, ներքին` 21 – 15
E-mail - tshahinyan@mail.ru

- Բժիշկ Ռուբեն Դանիելյան, էնդոսկոպիստ
 Հեռ: (37410) 236 883, ներքին` 12 - 17

- Բժիշկ Պողոս Գեյիկյան, մանկական վիրաբույժ, մասնագիտացված նորածնային,ընդ/անհետաձգելի/հեպատոբիլիար վիրաբուժություն/երիկամային փոխպատվաստման ոլորտներում)
gpogos@yahoo.com


Կատարելագործվել է Նիկոզիայի Մակարիոս 111 հիվանդանոցում (1994-1995թթ.), վերապատրաստվել է «Վիրաբուժություն անհետաձգելի դեպքերում թեմայով» (լապորոսկոպիկ և էնդոսկոպիկ վիրաբուժություն, ՀՀ ԱԱԻ, 2006թ.); Բելգիայում`2010թ:

Գիտական հետաքրքրությունը`հեպատոբիլիար վիրաբուժություն, պարբերական հիվանդության բարդություններ
Հեռ. (37410) 236 883, ներքին ` 22 - 56

- Բժիշկ Ռուզան Դավթյան, մանկաբույժ
 Հեռ. (37410) 236 883, ներքին ` 11-81 


Մեր կարիքները`

- ԳԷ/Լ  հուսվաքաբանական ծառայության հագեցում  ժամանակակից սարքերով
- Էնդոսկոպիկ միջամտությունների բարելավում
Ապագայի հեռանկարները
- Շարունակական կլինիկական և ուսուցողական աշխատանքներ
- Գիտահետազոտական ծրագրեր`
- Պորտալ հիպերտթենզիա
- Ցելիակիա
- Պարբերական հիվանդության ժամանակ աբդոմինալ և մարսողական համակարգի ախտահարումները/բարդությունները

игровой автомат казино.
Դեպի Էջի սկիզբ