Հիմնադրամ

Ողջունում ենք Ձեզ "Արաբկիր" միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կայքում:

"Արաբկիր" միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ("Արաբկիր" ՄՄԲՀ) շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն է, որը հիմնվել է 1995 թ-ին Բելգիայի, Շվեյցարիայի և Հայաստանի բժիշկների համատեղ ջանքերով: Կազմակերպության գործունեությունն ուղղված է Հայաստանում երեխաների առողջության և բարօրության բարելավմանը:

Այս կայքում ամփոփ կերպով ներկայացված են տեղեկություններ "Արաբկիր" ՄՄԲՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի, աշխատանքների մասին: Այստեղ կգտնեք նաև տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարող եք մեզ օգնել` դրական փոփոխություններ բերելով Հայաստանի մանուկների և դեռահասների կյանքում:

Մեր առաքելությունը

Հիմնադրամի առաքելությունն է բարելավել Հայաստանի մանուկների առողջությունը և բարօրությունը` նպաստելով

* հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնության որակի բարձրացմանը,
* բուժանձնակազմի շարունակական կրթության ծրագրերի իրականացմանը,
* բժշկական կառույցների նորագույն սարքավորումներով հագեցմանը,
* ինչպես նաև հոգեբանասոցիալական ծրագրերի մշակմանն ու ներդրմանը:

Մեր աշխատակիցները

Սպարտակ Ղազարյան
"Արաբկիր" ՄՄԲՀ
տնօրեն

Շուշան Դավթյան
"Արաբկիր" ՄՄԲՀ
գրասենյակի պատասխանատու

Նազելի Մհերյան
"Արաբկիր" ՄՄԲՀ
գլխավոր հաշվապահ

Լուիզա Շահբազյան
"Արաբկիր" ՄՄԲՀ
դեղագետ

Լիանա Սահակյան
"Արաբկիր" ՄՄԲՀ
Միջազգային ծրագրերի համակարկող


Պատմություն


1988թ. ավերիչ երկրաշարժից հետո բազմաթիվ արտասահմանյան մարդասիրական կազմակերպություններ իրենց օգնության ձեռքը մեկնեցին Հայաստանին: Նրանց թվում էին նաև Շվեյցարիայի և Բելգիայի բժիշկները, որոնք սիրով և պատրաստակամությամբ առաջարկեցին հայ գործընկերներին իրենց մասնագիտական օգնությունն ու փորձը:

Այդ սերտ համագործակցությունը շարունակվեց հետագայում և ընդգրկեց մանկական առողջապահության բարելավմանն ուղղված տարբեր նպատակային ծրագրերի ներդրումն ու իրականացումը: 1990թ. Հայաստանի, Շվեյցարիայի և Բելգիայի բժիշկները միավորեցին իրենց ջանքերը` ստեղծելով "Արաբկիր" բժշկական կենտրոնը, որը նեղ մասնագիտական բուժօգնություն էր տրամադրում ուրոլոգիայի, նեֆրոլոգիայի և վիրաբուժության ոլորտներում: Այս կենտրոնում բացվեց հանրապետությունում մինչ օրս միակ մանկական հեմոդիալիզի բաժանմունքը, որը գործում է առ ասօր, և այստեղ էլ 1991թ. Հայաստանում առաջին անգամ կատարվեց երիկամի փոխպատվաստումը: Այդ տարիների ընթացքում իրականացվել են մանկական ազգաբնակչության առողջության բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, որոնք դրական ազդեցություն են ունեցել մանկական առողջության ցուցանիշների վրա:

Գործունեության ոլորտներն ընդլայնելու, համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով` "Շվեյցարական հիմնադրամ Հայաստանում երիկամներով հիվանդ երեխաների համար" (SEMRA), "Ուղիղ օգնություն Հայաստանին» (VAD), "Նեֆրոլոգիա Հայաստան-Ֆլանդրիա" (NAF) միավորվեցին` ստեղծելով "Արաբկիր" ՄՄԲՀ, որը տարիների ընթացքում ձեռք բերեց բազմաթիվ գործընկերներ:

Դեպի Էջի սկիզբ