Մաշկաբանություն

 

 

1




Մաշկավեներաբանությունը (դերմատովեներոլոգիա) բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է մաշկային բնածին և ձեռքբերովի հիվանդությունների, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների պատճառները, ախտածագումը և ուղղված է  նրանց ախտորոշմանը և բուժմանը:

Մանկական մաշկավեներաբանության բաժանմունքը Հայաստանում հիմնադրվել է 1971թ. է.Ե. Դանիելյանի կողմից: Այդ բաժանմունքը, որը միակն է ՀՀ-ում, 1989-ին տեղափոխվել է "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ, որտեղ և գործում է մինչ օրս:  Նշված բաժանմունքը մասնագիտական ծառայություններ է տրամադրում մինչև 18 տարեկան երեխաներին:

 

"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ մաշկավեներաբանության բաժանմունքի աշխատակիցները վերապատրաստում են անցել Մոսկվայի, Սանկտ-Պետերբւրգի, Կիևի և այլ խոշոր քաղաքների մաշկաբանական կենտրոններում:

 

Տվյալ բաժանմունքը նաև ուսումնական բազա է հանդիսանում Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների և կլինիկական օրդինատորների համար:

 

 

Մասնագիտական ոլորտներ

 

Մանկական մաշկավեներաբանության բաժանմունքի մասնագիտական ծառայություններն ուղղված են հետևյալ խնդիրներին՝

 - մաշկի եղջերացման խանգարման հետևանքով առաջացած հիվանդություններ (իխթիոզ, ֆոլիկուլյար հիպերկեռատոզ, պսորիազ, կարմիր տափակ որքին և այլն)  

 - բուլյոզ դերմատոզներ (հասարակ բշտախտ, բնածին բուլյոզ էպիդերմոլիզ, Դյուրինգի հերպետիֆորմ դերմատիտ)

 - ալերգոդերմատոզներ և նեյրոդերմատոզներ (ատոպիկ դերմատիտ, նեյրոդերմիտ, սեբորեային դերմատիտ, էկզեմա, քորպտիկ)

 - մաշկի պիգմենտացիայի խանգարումներ (վիտիլիգո, նևուսներ)

 - մազաթափության տարբեր տեսակներ

 - վիրուսային հիվանդություններ (հասարակ և գոտևորող հերպես, կոնտագիոզ մոլյուսկ, գորտնուկներ)

 - ստրեպտոստաֆիլոդերմիաներ (հասարակ ակնե, ֆոլիկուլիտ, ֆուռունկուլ)

 - կեռատոմիկոզներ (գունափոփոխ որքին, էրիթրազմա)

 - սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ

 

 

Մեր մասնագետները

 

բժիշկ Նելլի Թովմասյան, մաշկաբան

բժիշկ Արմինե Ադիլխանյան, մաշկաբան


Համագործակցություն 

Մաշկաբանության և ՍՃՓՀ-ի բժշկագիտական կենտրոն

Տեղեկություններ հիվանդի համար 

Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար զանգահարել՝ (37410) 238 089, ներքին համար` 11-07

 

auto insurance quotes kansas
Դեպի Էջի սկիզբ