Բրոնխիալ ասթմա
Բրոնխիալ ասթմա խրոնիկական կրկնվող (ռեցիդիվող) վարակային կամ ոչ վարակային (ատոպիկ) բնույթի հիվանդություն է, որի պարտադիր ախտաբանական մեխանիզմներն են բրոնխների փոփոխված ռեակտիվականությունը (հիպերռեակտի¬վականությունը) պայմանավորված սպեցիֆիկ (իմունաբանական) կամ ոչ սպեսիֆիկ (ոչ իմունաբանական), ձեռքբերովի կամ բնածին գործոններով, և որի պարտադիր կլինիկական նշանը շնչահեղձության նոպան կամ ասթմատիկ վիճակը բրոնխների հարթ մկանների սպազմի, հիպերսեկրեցիայի, դիսկրինիայի և բրոնխների լորձաթաղանթի այտուցի հետևանքով: 
Բրոնխիալ ասթման լայն տարածված հիվանդություն է: Տարածվածությունը աշխարհի տարբեր ռեգիոններում բավականի տատանվում է, մոտավորապես 3% 12%: Հատկապես լայն է տարածվածությունը տնտեսապես զարգացած երկրներում, ընդ որում հիվանդացությունը քաղաքի բնակիչների մոտ ավելի բարձր է, քան գյուղական: Ավելի հաճախ հիվանդանում են երեխաները (հատկապես տղաները) մինչև 15 տարեկան: Առաջին նշանները կարող են դիտվել 1-7 տարեկանում, 15-30 տարեկանում հիվանդացումը նվազում է, իսկ 40 ից բարձր կրկին սկսում է աճել, հատկապես 65 ից բարձր կանանց մոտ:
Դասակարգում
Առ այսօր հանընդհանուր ճանաչում գտած դասակարգում գոյություն չունի: Սակայն հետազոտողների մեծ մասը նպատակահարմար է գտնում տարբերել բրոնխիալ ասթմայի երկու ձև՝
- արտաքին (էկզոգեն), կամ ատոպիկ, ալերգիկ բրոնխիալ ասթմա, որի ախտածագմանը բնորոշ է սպեցիֆիկ հակամարմինների E դասի իմունոգլոբուլինների արտադրությունը արտաքին (հրահրիչ) գործոնների (ալերգենների) դեմ; ատոպիկ բրոնխիալ ասթմա հայտնաբերվում է 90% մինջև 16 տարեկան անձանց մոտ;
- ներքին (էնդոգեն) կամ ոչ ատոպիկ, ոչ ալերգիկ բրոնխիալ ասթմա, որի ախտածագման մեջ չի հաջողվում հայտնաբերել ալերգիկ սենսիբիլիզացիա արտաքին էկզոգեն գործոնների (ալերգենների) նկատմամբ; հիմնական հրահրիչ գործոնը շնչուղիների վարակն է, էնդոկրին և նյարդա-հոգեկան խանգարումները, արախիդոնաթթվի մետաբոլիզմի խանգարումները, մասնագիտական գործոնը; Էնդոգեն բրոնխիալ ասթմա հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ:
Դեպքերի մեծամասնությունում բրոնխիալ ասթման կարող է արտահայտվել խառը ձևով, որի ախտածագման մեջ միաժամանակ մասնակցում են արտաքին (էկզոգեն) ալերգեններ նաև ներքին (էնդոգեն) ոչ ալերգիկ գործոններ՝ առաջացնելով բրոնխների խրոնիկական բորբոքում և հիպերռեակտիվություն: 
Բացի այդ, տարբերվում են հատուկ կլինիկա-ախտաբանական ձևեր, որոնք վերաբերվում են ներքին (էնդոգեն) բրոնխիալ ասթմային՝
- ասպիրինային,
- ֆիզիկական ծանրաբեռնվածության,
- դիսհորմոնալ,
- ադրենոդեֆիցիտային,
- վազոտոնիկ,
- մասնագիտական,
- նյարդա-հոգեկան:
Ըստ ծանրության տարբերում են թեթև (սրացումները տարին 2-3 անգամ ոչ հաճախ), միջին ծանրության (սրացումները տարին 3-4 անգամ), որոնց վերացման համար անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում, և ծանր, որին բնորոշ են հաճախակի սրացումներ (տարին 5 անգամ և ավելի) համառ և ծանր բնույթի, հաճախ վերածվում են ասթմատիկ վիճակի: Ռեմիսիայի շրջանը նույնիսկ բուժման ֆոնի վրա (կորտիկոստերոիդներ) կարճ է:
Պատճառները
Բրոնխիալ ասթման առաջանում է բազմաթիվ պատճառներից, որոնք տարբեր են նույնիսկ նույն հիվանդի մոտ տարբեր ժամանակահատվածներում:
Այն գործոնները, որոնք առաջացնում են բրոնխիալ ասթմա կարելի է բաժանել երկու խմբի.
- ներքին, բնածին և ժառանգական՝ պայմանավորված կենսական դեֆեկտներով,
- արտաքին , պայմանավորված արտաքին ազդակներով, որոնք կարող են լինել նաև բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ:
40-80% հիվանդների մոտ հայտնաբերվում է ժառանգական նախատրա¬մադրվածություն, հատկապես երեխաների մոտ: Որևէ մի ծնողի մոտ հիվանդության առկայությունը բարձրացնում է բրոնխիալ ասթմայի առաջացման ռիսկի գործոնը: Ապացուցված է, որ IgE մակարդակը և բրոնխների հիպերռեակտիվությունը միաժամանակ գտնվում են գենետիկական հսկողության տակ, որը փոխանցվում աուտոսոմ-դոմինանտ ճանապարհով: 
Ժառանգա-գենետիկ դեֆեկտներն են՝
- ներբջջային դեֆեկտները (ցիկլիկ նուկլեոտիդների նյութափախա¬նակումը ցԱՄՖ, ցԱԳՄՖ և լիզոսոմալ թաղանթի անկայունությունը),
- բջջային դեֆեկտները արտահայտվում են T սուպրեսորների դեֆի¬ցիտով, որը առաջացնում IgE անվերահսկելի սինթեզը,
- օրգանի մակարդակով, արտահայտվում է բրոնխների և թոքերի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ պաշտպանողական մեխանիզմների անբավարարությամբ,
- օրգանիզմի մակարդակով գենետիկական դեֆեկտները արտահայտվում են հորմոնալ (հիպոթալամո-հիպոֆիզ-մակերիկամ) և կենտրոնական, պերիֆերիկ նյարդային համակարգերի ֆունկցիայի խանգարումով:
Արտաքին գործոններից առավել հաճախ հանդիպում են կենցաղային ալերգենները (տնային, գրադարանային փոշին, բարձի փետուրը, մարդու և կենդանիների մազերը և այլն): Տնային փոշու ալերգիկ ներգործությունը կապվում է Dermatofagoides տիզի առկայության հետ:
Աղբյուրը` Doctors.am