ԱրԲեՍ
"ԱրԲեՍ" ԱԿ-ն հիմնվել է 1999թ. և գործում է նախկին "Արաբկիր" մանկական հիվանդանոցի վերակառուցված մասնաշենքում: Մասնաշենքի վերակառուցումն ու վերանորոգումն իրականացվել է "Արաբկիր" Բժշկական Կենտրոնի և իր գործընկերների` շվեյցարական ՍԵՄՌԱ հիմնադրամի, Անմիջական օգնություն ընկերակցության (DAA), Շաֆհաուզենի Radio Munot, բելգիական NAF-Belgique ասոցիացիայի և SOS-Armenie կազմակերպության միասնական ջանքերով:
2005թ. ապրիլին "ԱրԲեՍ" ԱԿ-ում իր դռները բացեց Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը` հատուկ կարիքներով երեխաների զբաղվածությունը կազմակերպելու նպատակով, ինչը խթան է հանդիսանում նրանց ինտեգրմանը հասարակության մեջ: Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը կառուցվել է շվեյցարացի շինարար Լեո Գմյուրի կողմից շվեցարական Անմիջական օգնություն ընկերակցության (DAA), Արմենիանոս հիմնադրամի (Լիխտենշտեյն), ԿԱԶԱ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ` տիկին Բելլա Քոչարյանի հովանու ներքո:
Վարչական թիմ
Մանուշակ Երիցյան, տնօրեն
Իրինա Թովմասյան, մանկաբուժության ծառայության ղեկավար
Գայանե Զաքարյան, վերականգնողական ծառայության ղեկավար
Իրինա Մարության, էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար
Մեր ծառայությունները
Մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները.
- զարգացման մանկաբուժություն,
- մանկական էնդոկրինոլոգիա/դիաբետոլոգիա և "Շաքարային դիաբետի դպրոց",
- վերականգնողական ծառայություններ երեխաների և մեծահասակների համար`
- ֆիզիկական թերապիա
- էրգոթերապիա կամ զբաղվածության թերապիա /occupational therapy/
- մանուալ թերապիա /մեջքի ցավի կառավարման կենտրոն/
- խոսքի թերապիա/լոգոպեդի ծառայություն
- ձեռքի թերապիա և սպլինտավորում
- հատուկ կրթության մանկավարժի, ինչպես նաև ձեռքի աշխատանքի մանկավարժի ծառայություն,
- հոգեբանասոցիալական ծառայություն,
- ատամնաբուժություն երեխաների և մեծահասակների համար:
Նյարդաբանական, մտավոր և հոգեկան առողջության խնդիրներով, նաև զարգացման պերվազիվ խանգարումներով` աուտիզմով, երեխաների համար նախատեսված ծառայությունները տրամադրվում են Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնում, որն համալրված է հատուկ սարքավորումներով և ուսուցողական նյութերով, խաղերով հնարավոր լավագույն արդյունքն ապահովելու նպատակով:
"ԱրԲեՍ" ԱԿ-ում գործում է նաև "Շաքարային դիաբետի դպրոց"-ը, որի նպատակն է կրթական ծրագրերի իրականացումը շաքարային դիաբետով երեխաների և նրանց ծնողների համար:
Մեր կենտրոնի մասնաճյուղերը գործում են նաև Հայաստանի մարզերում` Ձեր երեխայի և Ձեզ համար առավել հասանելի դարձնելով մասնագիտական խնամքը և հատուկ վերականգնողական բժշկակական ծառայությունները: Ներկայումս մեր մասնաճյուղեր հանդիսացող "Երեխայի զարգացման և վերականգնման կենտրոն"-ները (ԵԶՎԿ) գործում են հետևյալ քաղաքներում`
- Սպիտակ
- Վանաձոր
- Գավառ
- Գյումրի
- Արմավիր
- Իջևան
- Արտաշատ