Ալերգոլոգիա
Ալերգոլոգիան բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է ալերգիկ հիվանդությունները, դրանց առաջացման և զարգացման մեխանիզմները, ինչպես նաև կանխարգելման և բուժման մեթոդները:
Հանրապետական մանկական ալերգոլոգիական կենտրոնը տրամադրում է ալերգիկ հիվանդությունների ախտորոշման և բուժման համապարփակ ծառայություններ: Այն բաղկացած է երկու բաժնից`
- հիվանդանոցային ծառայություն, որն իրականացնում է ալերգիկ հիվանդությունների և բրոնխային ասթմայի ախտորոշում և բուժում,
- դիսպանսեր ծառայություն, որն իրականացնում է բրոնխային ասթմայով և ալերգիկ հիվանդություններով երեխաների առողջական վիճակի հսկողություն, ինչպես նաև կրթական աշխատանք երեխաների և ծնողների հետ: Ալերգոլոգիական կենտրոնում իրականացվում են`
- պրիկ թեստ` ժամանակակից մաշկային թեստ է, որի միջոցով հայտնաբերվում է, թե որ նյութի նկատմամբ Ձեր երեխան ունի գերզգայունություն, - թոքի շնչառական ֆունկցիայի թեստ, որի միջոցով գնահատվում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև ախտորոշվում են տարբեր թոքային հիվանդություններ, գնահատվում թոքերի ախտահարման աստիճանը և բուժման արդյունավետությունը,
- քթային պրովոկացիոն թեստ, որի միջոցով ստուգվում է վերին շնչառական ուղիների ռեակցիան բնական ալերգենների և գրգռիչների նկատմամբ,
- ինհալացիոն պրովոկացիոն թեստ, որի միջոցով ստուգվում է ստորին շնչառական ուղիների ռեակցիան ներշնչվող ալերգենների նկատմամբ:
Ալերգոլոգիական կենտրոնի շրջանակում գործում է Ասթմա-դպրոցը, որի նպատակն է`
- ծանոթացնել, բրոնխային ասթմայի հսկողության և բուժման մեթոդներին, ինչպես նաև ներկայացնել դեղամիջոցները,
- սովորեցնել հիվանդներին ինքնուրույն գնահատել հվանդության ծանրության աստիճանը,
- սովորեցնել օգտագործել փիկֆլոումետր, նեբուլայզեր, սպեյսեր և այլն,
- ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն բժշկի և հիվանդի միջև` բրոնխային ասթմայի բուժման և հսկողության գործում:
Ալերգոլոգիական կենտրոնում աշխատող բժիշկները կանոնավոր կերպով մասնակցում են Հայաստանում և Եվրոպայի այլ պետություններում կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացներին` ոլորտում վերջին միջազգային զարգացումների մասին տեղեկանալու և նորամուծություններին տիրապետելու նպատակով:
Մեր մասնագետները վերապատրաստում են նաև Մխիթար Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի ուսանողներին և Առողջության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատորներին ալերգոլոգիայի բնագավառում:
Մասնագիտացման ոլորտներ
Ծառայության կողմից բուժվող ալերգոլոգիական հիվանդություններն են`
- բրոնխային ասթմա
- քրոնիկ ռեսպիրատոր ալերգոզներ և խոտային տենդ(պոլինոզ)
- ալերգիկ կոնյուկտիվիտներ
- էկզեմա (ատոպիկ դերմատիտ), եղնջացան և մաշկայինալերգիաներ
- սննդային ալերգիաներ
- դեղորայքային ալերգիաներ
- անաֆիլաքսիաներ և անգիոէդեմա (Կվինեի այտուց)
- միջատների խայթոցից առաջացած ալերգիաներ
Մեր մասնագետները
Պրոֆեսոր Վարդան Ակունց, ծառայության ղեկավար
բժիշկ Ադելաիդա Վիրաբյան, հեռ. 23 68 83, ներքին համար`21 - 11
բժիշկ Հասմիկ Միրզոյան, ներքին համար` 28 – 15, 10 - 45

բժիշկ Աստղիկ Բաղդասարյան , ներքին համար`10 - 04, էլ.փոստ astghikbag@yahoo.com
Համագործակցություն
Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
Տեղեկություններ հիվանդի համար
Արտահիվանդանոցային այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել`23 68 83, ներքին համար` 21 - 11
Դիսպանսեր ծառայություն, ներքին համար`10 - 45
Ասթմայի դպրոցի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել`
Հայրապետյան Արմինե, ներքին համար`10- 04
հասցե` Երևան 0014, Մամիկոնյանց 30