Սուրդոլոգիա

1

Սուրդոլոգիան քիթկոկորդականջաբանության այն ճյուղն է, որն ախտորոշում, բուժում և փոխհատուցում է լսողության խանգարումները: Լսողության խանգարումների տարբեր տեսակների  դեպքում   մոտեցումները տարբեր են. եթե կոնդուկտիվ ծանրալսությունը  հիմնականում հաղթահարվում է դեղորայքային կամ վիրաբուժական միջոցներով, ապա նյարդազգայական ծանրալսությունը, բացառությամբ սուր դեպքերի, չի բուժվում և պահանջում է լսողապրոթեզավորում, այսինքն` լսողության փոխհատուցում լսողական սարքեի միջոցով:

Լսողության թեթև իջեցումն անգամ կարող է լուրջ խոչընդոտ դառնալ երեխայի խոսքի և հոգեկան մյուս գործընթացների  զարգացման համար: Երեխայի զարգացման ընթացքում դրսևորվող բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է վաղ ախատորոշում, բժշկական հսկողություն և ռեաբիլիտացիա: 


"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական ծառայությունում ժամանակակից սարքավորումների միջոցով իրականացվում է ծանրալսության ախտորոշման և հաղթահարման ողջ համալիրը: Սա Հայաստանի Հանրապետության միակ կենտրոնն է, ուր նյարդազգայական ծանրալսություն ունեցող մինչև 18 տարեկան բոլոր երեխաներն  ստանում են համապարփակ դիսպանսեր ծառայություններ.

 - լսողության հետազոտություն,
 - լսողական սարքերի հատկացում,
 - լսողական սարքերի հարմարեցում և անհրաժեշտության դեպքում վերանորոգում,
 - մինչև 7 տարեկան երեխաների խոսքի թերապիա
 - հոգեբանական խորհրդատվություն
 - սոցիոլոգիական խորհրդատվություն
 
 
2008 թ-ից, ՀՀ  առողջապահության նախարարությունում հաստատված ծրագրի համաձայն, մեր կենտրոնը "Էրեբունի" ԲՀ-ի հետ համատեղ իրականացնում է լսողության նորածնային սկրինինգ:

 

Սուրդոլոգիական ծառայության մասնագետները կանոնավոր կերպով մասնակցում են Հայաստանում և եվրոպական  տարբեր երկրներում կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման միջազգային դասընթացներին` վերջին զարգացումներին տեղեկանալու և նորամուծություններն  յուրացնելու  նպատակով:

Սուրդոլոգիական ծառայությունում իրականցնում են նաև գիտական հետազոտություններ լսողության խանգարումների վաղ ախտորոշման, ադեկվատ լսողապրոթեզավորման և լսողական ընկալման գնահատման  ոլորտներում:

 

Մեր մասնագետները


Կենտրոնում բժշկական- աուդիոլոգիական ծառայությունները իրականացնում են `
բժիշկ Թամարա Մանուկյան, սուրդոլոգ, սուրդոլոգիական ծառայության  ղեկավար
բժիշկ Հասմիկ Գևորգյան, սուրդոլոգ
բժիշկ Նելլի Մոսեսովա, աուդիոլոգ
Լուսինե Բաբայան, աուդիոլոգ

 


Վերականգնողական ծառայությունները իրականացնում են.
Սաիդա Հարությունյան, խոսքի ավագ թերապիստ
Մարինե Գրիգորյան, խոսքի թերապիստ
Տաթևիկ Ստեփանյան, խոսքի թերապիստ
Ռոզա Բարխուդարյան, խոսքի թերապիստ
Սաթենիկ Առաքելյան, խոսքի թերապիստ
Նելլի Սարգսյան, երաժշտական թերապիստ
Վարվառա Ավակիմովա, հոգեբան

 


Համագործակցություն


"Հովարդ Կարագյոզյան" հիմնադրամ
"FRIENDS OF ARMENIA"  բրիտանական բարեգործական կազմակերպություն
Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
Համալսարանական հիվանդնոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
"Հավատ" վատ լսող երեխաների մայրերի ՀԿ

 

Տեղեկություններ հիվանդի համար
Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել`
(37410) 23 19 53;

(37410) 23 68 83, ներքին համար` 11 98, 11 96
հասցե` Երևան 0014, Մամիկոնյանց 30

 

 

Стеклянные фасады представляют собой навесные светопрозрачные фасадные конструкции
Դեպի Էջի սկիզբ