Հոդաբանություն/ռևմատոլոգիա

 


Մանկական հոդաբանության (ռևմատոլոգիա) ծառայությունն ստեղծվել է 2005թ.: Ծառայության կողմից իրականացվող գործունեության հիմնական նպատակն է բարելավել տարբեր հոդաբանական հիվնդություններ ունեցող երեխաներին տրամադրվող խնամքի որակը:

 

Այդ նպատակն իրականանցելու համար մշակվել է հետևյալ ռազմավարությունը`
 - խորացնել մանկական հոդաբանությանը վերաբերող գիտելիքները և կատարելագործել հմտությունները` վերապատրաստելով մեր անձնակազմն արտասահմանյան երկրների հատուկ մասնագիտական կենտրոններում և բաժանմունքներում,
 - ախտորոշման հնարավորությունները բարելավելու և ընդլայնելու միջոցով ավելացնել հոդաբանական հիվանդությունների վաղ ախտորոշումների  թիվը,
 - բարելավել հոդաբանական հիվանդություններով հիվանդների ուղեգրումը և դեղորայքի հասանելիությունը,
 - բարելավել վերականգնողական խնամքի (հատկապես ֆիզիկական թերապիայի) որակը և հասանելիությունը հիվանդների համար, մասնավորապես հոդերի ախտահարումով ընթացող հիվանդություններով հիվանդների համար:

 

Մասնագիտացման ոլորտները


Ներկայումս ծառայություններ և խնամք ենք տրամադրում հետևյալ խնդիրների համար`
 - պատանեկան իդիոպաթիկ հոդաբորբ/արտրիտ և սպոնդիլոարթրոպաթիաներ,
 - շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ` համակարգային կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտներ և այլն,
 - անոթային բորբոքական հիվանդություններ,
 - կրկնվող տենդային համախտանիշներ, բացառությամբ ՊԲ-ի:

 


Մեր կենտրոնում իրականացվում են հետևյալ քննություններն ու հետազոտությունները հոդաբանական հիվանդություններն ախտորոշելու և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու համար`
 - լաբորատոր հետազոտություններ` արյան ընդհանուր քննություն, C – ռեակտիվ սպիտակուց, արյան կենսաքիմիական քննություն, մեզի քննություն,
 - ռևմատոիդ գործոնի մակարդակի ախտորոշում, հակակորիզային և հակա-ԴՆԹ հակամարմինների  հայտնաբերում, C3 և C4,
 - ճառագայթային  և ուլտրաձայնային հետազոտություններ,
 - տարբեր տեսակի հյուսվածքային բիոպսիա,
 - ներհոդային ներարկումներ: 

 


Մի շարք հետազոտություններ` համակարգչային տոմոգրաֆիան և մագնիսական ռեզոնանսով հետազոտումը կարող է իրականացվել այլ հիվանդանոցներում: Առանձին հետազոտություններ կարող են իրականացվել Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և վերոհիշյալ հիվանդանոցի համագործակցության շրջանակում: 

 


Սերտորեն համագործակցում ենք «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ վնասվածքաբանների և վերականգնողաբանների հետ: 

 


Մեր աշխատակիցները


Բժիշկ Գայանե Խլոյան, մանկաբույժ,  մասնագիտացումը` մանկական հոդաբանություն, վերապատրաստվել է Գրացի համալսարանական կլինիկայում, Ավստրիա, 2005թ.:

Արմինե Հայրապետյան, բուժքույր: 

 


Համագործակցություն


Համագործակցում ենք հետևյալ կազմակերպությունների հետ`
 - պատանեկան հոդաբորբի հիմնադրամն հայ մանուկների համար (JAFAC), ԱՄՆ, բժշկական ներկայացուցիչ` բժիշկ Ալան Կարիբյան: Հիմնադրամն աջակցում է դեղորայքով այն հիվանդներին, որոնք օգտվում են արտահիվանդանոցային ծառայություններից,
 - VAD ասոցիացիա, Շվեյցարիա,
 - Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոց,
 - Մանկական հոդաբանության եվրոպական կազմակերպության (PRES):

 


Տեղեկություններ հիվանդի համար


Հավելյալ տեղեկությունների և այցելության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու համար զանգահարել`

հեռ. (37410) 23-68 - 83, ներքին համար` 21-52
Հասցե` Մամիկոնյանց 30

Выгодно вкладывать в акции ПИФ: купить часы. . кино смотреть
Դեպի Էջի սկիզբ