Հոգեբանասոցիալական ծառայությունը

Հոգեբանասոցիալական ծառայությունը

Բժշկական համալիրի սոցիալական աշխատողներն առաջարկում են հետևյալ ծառայությունները`
 - հիվանդի սոցիալական (այդ թվում ֆինանսական) կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և ներկայացում համապատասխան կառույցներին` հիվանդի մոտ ծագող խնդիրների լուծմնան գործում օժանդակելու նպատակով,
 - անհատական և ընտանիքի խորհրդատվություն:
հոգեբանները`
 - խորհրդատվություն հիվանդի և ընտանքի համար: 

 


Մեր հոգեբանասոցիալական ծառայության աշխատակիցները պատրաստակամորեն կաջակցեն Ձեզ երկուշաբթի-ուրբաթ օրերը ժ.9.00-17.00: 


Եթե Ձեր երեխան "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ-ում պետք է անցկացնի որոշակի ժամանակահատված, ապա դա ամենևին չի նշանակում, որ նա կզրկվի երեխաների համար այնպիսի շատ կարևոր գործընթացներից, ինչպիսին են ուսումը և խաղը: Հաշվի առնելով ուսման և խաղի կարևորությունը, ինչպես նաև անելով ամեն ինչ երեխաների` հիվանդանոցում գտնվելու ընթացքը պակաս սթրեսային դարձնելու ուղղությամբ` "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ-ում գործում են Երեխաների խաղասենյակը և Հիվանդանոցային դպրոցը, որոնք հիմնադրվել են Անմիջական օգնություն ընկերակցության կողմից և գործում են այդ կազմակերպության շրջանակում:  

 


Երեխաների խաղասենյակ

Խաղը երեխաների զարգացման, հաղորդակցման, հաճելի ժամանցի, ինքնաարտահայտվելու և հիվանդանոցային պայմաններում սթրեսը նվազեցնելու  շատ կարևոր միջոց է:  Այդ իսկ պատճառով մեր բժշկական համալիրում գործում է խաղասենյակ, որը համալրված է երեխայի զարգացմանը նպաստող տարբեր խաղերով, տարբեր գույների խաղալիքներով: Խաղասենյակում Ձեր երեխայի հետ կաշխատի հատուկ մանկավարժը, իսկ եթե երեխայի առողջական վիճակը տույլ չի տալիս խաղասենյակ այցելել, ապա մանկավարժը երեխային կայցելի:
Երեխաների համար մեր խաղասենյակի դռները բաց են երկուշաբթի-ուրբաթ օրերը ժամը` 9.00 – 17.00:


Հիվանդանոցային դպրոց
Հիվանդանոցային դպրոց ունենալու նպատակն է ապահովել երեխաների ուսումնառության շարունակելիրությունը և հետևաբար ապահովել նրանց հետագա ուսումնառության արդյուանվետությունը:  Հիվանդանոցային դպրոցը գործում է հիվանդանոցում բուժում և խնամք ստացող երեխաների համար` նրանց առաջարկելով խմբային և անհատական դասընթացներ երեխայի կարիքների համապատասխան: Եթե երեխան առողջական վիճակով պայմանավորված չի կարողանում այցելել հիվանդանոցային դպրոցը, ապա դպրոցի հատուկ վերպատրաստում անցած մանկավարժը կայցելի նրան հիվանդասենյակում:
Երեխաների համար հիվանդանոցային դպրոցի դռները բաց են երկուշաբթի-ուրբաթ օրերը ժամը` 9.00 – 17.00:

Հիվանդի ընտանիքի տուն
Հիվանդի ընտանիքի տունը գործում է 2001թ: Այն նախատեսված է հեռավոր շրջաններից ժամանած այն ընտանքիների համար, որոնց երեխաները պետք է երկարաժամկետ բուժում անցնեն հիվանդանոցում և հնարավորություն չունեն Երևանում այդ ընթացքում բնակվելու համար:   Այդ ծառայությունը տրամադրվում է անվճար: Ծառայությունը իրականացնում է DAA-ը:

 

 


Ապարանի ամառային առողջարանային ճամբար
Մեր նպատակներից է ապահովել հատուկ կարիքներով և քրոնիկ հիվանդություններով երեխաների որակյալ և արդյունավետ բուժումն ու խնամքը: Այդ խնդիրներով երեխաների արդյունավետ բուժումն ու խնամքն ապահովելու գործում կարևորագույն ձեռքբերումը եղավ "Ապարանի ամառային առողջարանային ճամբար" հանգստի գոտու ստեղծումը: "Ապարանի ամառային առողջարանային ճամբարը" Հայաստանում միակ հանգստի գոտին է, որտեղ կազմակերպվում   է  քրոնիկ հիվանդություններով, ֆիզիկական և մտավոր զարգացման խնդիրներով, շարունակական բուժման կարիք ունեցող երեխաների ամառային հանգիստը` ապահովելով նրանց բուժման շարունակելիությունը: Վերոհիշյալ հիվանդություններն ու խնդիրները ներառում են պարբերական հիվանդությունը, ներզատաբանական, ռևմատոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, սուրդոլոգիական, նեֆրոլոգիական,   ալերգիկ, նյարդային և հոգեբուժական հիվանդություններ, այդ թվում` շաքարախտ, էպիլեպսիա, մանկական ուղեղային պարալիզ և աուտիզմ:  

 


Առողջարանային ճամբարը տեղակայված է Ապարանի ջրամբարի գեղատեսիլ տարածքում: Այն համալրված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով`  հունիս-օգոստոս ամիսների ընթացքում 8-14 տարեկան 120 երեխայի հանգիստն անվճար ապահովելու համար:  Ճամբարում կան  հարմարավետ, կահավորված տնակներ և  լողավազան: Երեխաներին օրական չորս անգամ տրամադրվում է սնունդ`  զարգացման մանկաբույժի և դիետոլոգի կողմից մշակված  սննդակարգի համապատասխան:    

 


Երեխաները մշտապես գտնվում են հատուկ վերապատրաստում անցած հմուտ բուժանձնակազմի, մանկավարժների, հոգեբանների խնամքի  ներքո:  Երեխաների առօրյան առավել հետաքրքիր են դարձնում կազմակերպվող ակտիվ հանգստին ուղղված միջոցառումներն ու խմբային աշխատանքները` նկարչություն, լող, զբոսանքներ, պար և երաժշտություն, խմբային ինտելեկտուալ խաղեր, ֆիզիկական վարժանքներ:  Ճամբարը հիանալի միջավայր է այն երեխաների համար,  որոնք զրկված են  իրենց հասակակիցների հետ շփվելու, ընկերներ ձեռք բերելու հնարավորությունից:  Յուրատեսակ և անմիջական մթնոլորտ է ստեղծվում ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի կամավորների շնորհիվ, ինչի արդյունքում ճամբարում գրեթե չի դադարում մանկական անհոգ ծիծաղը:
Արդյունքում երեխաները ձեռք են բերում նոր ընկերներ, զարգացնում կյանքի և շփվելու համար անհրաժեշտ բազմաթիվ հմտություններ:

Сколько ни искал, не нашёл платный хостинг , ещё и домен дали )) . спортивное питание Днепропетровск
Դեպի Էջի սկիզբ