Պլաստիկ վիրաբուժություն

1

 


Պլաստիկ վիրաբուժությունը բժշկության խոշորագույն ինքնուրույն ոլորտներից է, որտեղ լայն կիրառում ունի միկրովիրաբուժական եղանակը: Այս ոլորտը սերտորեն փոխկապակցված է այլ վիրաբուժական ուղղությունների հետ` առավել լայն հնարավորություններ ստեղծելով նրանց համար: Օրինակ` ուրովիրաբուժության մեջ միկրովիրաբուժական եղանակները թույլ են տալիս իրականացնել երիկամների փոխպատվաստում, հիպոսպադիայի վիրահատական շտկում, ուռուցքաբանության մեջ թույլ են տալիս կատարել վիրահատություններ այն դեպքերում, երբ առաջանում են կյանքի հետ անհամատեղելի վիճակներ կամ հյուսվածքային դեֆեկտներ (օրգանի կամ հյուսվածքի հեռացում), որոնք ունեն լավացման բավականին երկարատև ժամանակ: Հարկ է նշել, որ պլաստիկ վիրաբուժությունը միայն էսթետիկ կամ կոսմետիկ վիրաբուժություն չէ, որը հանդիսանում է այդ ոլորտի բաղկացուցիչներից մեկը,  այլ այն բավականին լայն վիրաբուժական մի ուղղություն է, որի նպատակն է վերականգնել հյուսվածքների և օրգանների ինչպես բնականոն կառուցվածքը, այնպես էլ` ֆունկցիան: 

 


Թեև պլաստիկ վիրաբուժության մեջ տարիքային խմբերի բաժանում չի կատարվում, մեր նպատակն  է զարգացնել այս ծառայությունը մանկական վիրաբուժության, մասնավորապես բնածին արատների ոլորտում:

 

Մասնագիտացման ոլորտներ
Կենտրոնում իրականացվող ծառայությունները ներառում են հետևյալ ոլորտները և տրամադրվում ներքոհիշյալ խնդիրների դեպքում`
 - դեմքի և պարանոցի վիրաբուժություն`
 - դեմքի, մասնավորապես քիմքի և շրթունքի ճեղքվածքներ («նապաստակի  շրթունք» և «գայլի երախ»),
 - պարանոցային կիստաներ և խուղակներ,
 - ականջախեցու զարգացման արատներ,
 - էսթետիկ վիրահատություններ`
 - ռինոպլաստիկա (քթի կոսմետիկ վիրահատություն),
 - օտոպլաստիկա (ականջախեցու կոսմետիկ վիրահատություն)
 - բլեֆարոպլաստիկա (կոպերի կոսմետիկ վիրահատություն)
 - դեմքի ձգում (լիֆթինգ),
 - վերջույթների վիրաբուժություն`
 - սպիական կոնտրակտուրաներ,
 - գանգլիոնների հեռացում,
 - բնածին զարգացման արատներ,
 - սինդակտիլիա,
 - պոլիդակտիլիա,
 - նյարդերի և ջլերի վնասվածքների,
 - նյարդերի ճնշման համախտանիշներ,
 - ամպուտացված հատվածների ռեպլանտացիա,
 - փափուկ հյուսվածքային գոյացությունների հեռացում` լաթերի միջոցով դեֆեկտի շտկմամբ,
 - անոթային զարգացման արատներ վիրահատական բուժում,
 - հեմանգիոմաներ և լիմֆանգիոմաներ,
 - արտերիո-վենոզ շունտեր,
 - պերիֆերիկ մագիստրալ անոթների պրոթեզավորում և շունտավորում,
 - էսթետիկ վիրահատություններ`
 - աբդոմինոպլաստիկա (որովային առաջնային պատի պլաստիկա),
 - ռեդուկցիոն մամոպլաստիկա (կրծքագեղձի ձգում և փոքրացում),
 - աուգմենտացիոն մամոպլաստիկա (կրծքագեղձի մեծացում պրոթեզավորում),
 - կրծքագեղձի վերականգնում կրծքագեղձի օնկոլոգիական հեռացման դեպքում,
 - մարմնի կոնտուրային պլաստիկա: 

 


Ձեռքբերումներ

Դեմքի բնածին արատներով` ճեղքվածքներով նորածինների վաղ հայտնաբերում և հաշվառում` նախավիրահատական պատրաստման, վիրահատական բուժման և հետվիրահատական վերականգնման նպատակով:


Մեր մասնագետները
Հրաչյա Արշակյան, պլաստիկ վիրաբուժական ծառայության ղեկավար
Էլ.փոստ` admin@plasticsurgery.am
Ալինա Կարապետյան, պլաստիկ վիրաբույժ, օգնական


Համագործակցություն
 - MAYO հիվանդանոց, պլաստիկ վիրաբուժության բաժանմունք, Մինեսոտա, ԱՄՆ
 - Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիա (AAPRAS)
 - Պլաստիկ վիրաբուժության համալսարանական կենտրոն (www.plasticsurgery.am),
 - ԵրՊԲՀ` շարունակական կրթության բաժին:

 


Իրականացված ծրագրեր
 - «Ժպիտ» միջազգային նախագիծ, 2009թ. հունիս, երկրորդ առաքելություն
 - «Ժպիտ» միջազգային նախագիծ, 2008թ. հոկտեմբեր, առաջին առաքելություն

Ծրագրի նպատակներն են`
 - քիմքի և շրթունքի զարգացման արատներով երեխաների հայտնաբերում և վիրահատում,
 - տեղական մասնագետների և կլինիկական օրդինատորների վերապատրաստում:


Տեղեկություններ հիվանդի համար
Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել (37410) 236 883, ներքին համար` 111

 

 

Դեպի Էջի սկիզբ