Պարբերական հիվանդություն

 

1

 

Հայաստանում 80-ականներից սկսած երեխաների մոտ ՊՀ ուսումնասիրությամբ  զբաղվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Մանկաբուժության ամբիոնը` պրոֆ.Վ.Ա.Աստվածատրյանի ղեկավարությամբ: Հետագայում` 1998թ հաստատվել է ՊՀ մանկական հանրապետական կենտրոնը (ՊՀ ՄՀԿ) և դիսպանսերը: 


ՊՀՄՀ կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է` մանկական բնակչության շրջանում պարբերական հիվանդության դեպքերի վաղ ախտորոշումը, բուժումը և բարդությունների կանխարգելումը:

Սկսած 2003թ ՊՀՄՀԿ իրականացնում է “ՊՀ վաղ ախտորոշումը և բուժումը երեխաների մոտ” ծրագիրը, “Հովարդ Կարագյոզյան” բժշկական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում իրականացվում է ՊՀ հիվանդ երեխաների կոլխիցինով անընդհատ բուժումը:  ՊՀՄՀԿ-ում պետական պատվերի ներքո մինչև 18 տարին հսկվում են և ստանում անվճար կոլխիցինոթերապիա շուրջ 2000 ՊՀ հիվանդ երեխա: Այլ երկրների քաղաքացիները սպասարկվում են վճարողի հիմունքներով և/կամ գործող մարդասիրական ծրագրերի շրջանակում:

Մասնագիտացման ոլորտներ

Կենտրոնը իրականացնում է աշխատանքներ հետևյալ ուղղություններով`


- բժշկական` ախտորոշում, դիսպանսեր հսկողություն, բուժում, ներառյալ կոլխիցինի  ապահովում
- կրթական`  բժիշկների,  կլինիկական օրդինատորների, բուժքույրերի  համար ուղեցույցների մշակում, սեմինարների իրականացում
- լուսավորչական `  ծնողների և երեխաների համար ուղեցույցների և  տեղեկատվական թերթիկների մշակում և տպագրում, մասնակցություն հեռուստա- և ռադիոհաղորդումներում
- գիտական`  ՊՀ ախտաբանության, համաճարակաբանության, գենոտիպ-ֆենոտիպային զուգահեռների, ատիպիկ ընթացքի, ՊՀ համակցված և ուղեկցող իմունոբորբոքային հիվանդությունների ուսումնասիրում և տարբերակում; - երիկամների ընդգրկման առանձանահտկությունների, կպումային բարդությունների  ուսումնասիրություններ:

Ձեռքբերումներ

- Պարբերական հիվանդության դեպքերի վաղ ախտորոշում
- Հիվանդների շարունակական հսկողություն,` համապատասխան ընդունված միջազգային մոտեցումներին
- Երեխաների անընդհատ անվճար բուժում կոլխիցինով
- ՊՀ հիմնական բարդության` երիկամների ամիլոիդոզի դեպքերի խիստ նվազում
 
Մեր մասնագետները

բժիշկ Գ.Գ. Ամարյան, Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ-ի մանկաբուժության և մանկական վիրաբուժության թ.1 ամբիոնի դոցենտ, բ.գ.դ.

 

 

1

բժիշկ Ն.Գ. Մկրտչյան, պարբերական հիվանդության դիսպանսերի կոորդինատոր, ԵՊԲՀ-ի մանկաբուժության և մանկական վիրաբուժության թ.1 ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ.

բժիշկ Ս.Գ.Սարգսյան, ԵՊԲՀ-ի մանկաբուժության և մանկական վիրաբուժության թ.1 դոցենտ, բ.գ.թ., Արաբկիր ԲՀ –ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար

բժիշկ Հ.Գ. Սարգսյան, ԵՊԲՀ-ի մանկաբուժության և մանկական վիրաբուժության թ.1 դոցենտ, բ.գ.թ.

բժիշկ Կ.Գ. Միրզաբեկյան, «Արաբկիրե ԲՀ-ԵԴԱԻ, ընդհանուր մանկաբուժության բաժանմունքի բժիշկ, բ.գ.թ.

բժիշկ Ռ.Յու.Դավտյան, «Արաբկիրե ԲՀ-ԵԴԱԻ, ընդհանուր մանկաբուժության բաժանմունքի բժիշկ

բժիշկ Մ.Մ. Փափազյան, «Արաբկիրե ԲՀ-ԵԴԱԻ, նեֆրոլոգիայի բաժանմունքի բժիշկ բ.գ.թ.


Համագործակցություն

Կենտրոնը սերտորեն համագործակցում է`
- Մ. Հերացու անվ. Երևանի Պետական Բժշկական Համալսարանի
- ՀՀ Բժշկական գենետիկայի- առողջության առաջնային պահպանման կենտրոնի,
- ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնի,
- ՀՀ Դեղերի և բժշկական տեխնիկայի վերահսկման գիտական կենտրոնի  հետ:

Հովանավորներ

Սկսած 2003 թ. Կենտրոնի աշխատանքները հովանավորում է .
- «Հովարդ Կարագյոզյանե բժշկական հասարակական կազմակերպություն

Նվիրատվություն

Կենտրոնը շարունակական օժանդակության կարիք ունի հիվանդներին կոլխիցինով ապահովման և անհրաժեշտ կլինիկական և լաբորատոր ծառայություններ տրամադրելու համար:

Տեղեկություններ հիվանդի համար

Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար զանգահարել` (37410) 238089, ներքին  համարներ` 22 10, 10 40.
Հասցե: ք. Երևան, Մամիկոնյանց 30.

cheap auto insurance
Դեպի Էջի սկիզբ