Մանկական գինեկոլոգիա

 


Գինեկոլոգիան բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում, ախտորոշում և բուժում է կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունները: "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ գինեկոլոգիայի ծառայությունը, ուղղված լինելով երեխաներին և դեռահասներին, իրականացնում է երեխաների և դեռահասների շրջանում տարածված վերարտադրողական համակարգի հիվանդույթունների կանխարգելում, բուժում և տրամադրում խորհրդատվություն: Համալիրում գինեկոլոգիական ծառայություններ ենք տրամդրում թե´ առաջին անգամ գինեկոլոգի ծառայություններին դիմող, և թե´ մանկաբույժի կամ դեռահասային բժշկի կողմից հատուկ գինեկոլոգիական զննման ուղղորդված երեխաներին և դեռահասներին: 

 


Իրականացնում ենք նաև դպրոցական տարիքի աղջիկների սեռական դաստիարակության միջոցառումներ, քանի որ դեռահասների առաջին գինեկոլոգիական զննումը հիանալի հնարավորություն է ընձեռում նրանց` սեռական և վերարտադրողական առողջության մասին կրթելու, հարցերին պատասխանելու և համապատասխան տեղեկություններ տրամադրելու համար:
Մանկական գինեկոլոգները կանոնավոր կերպով մասնակցում են կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների` ոլորտում վերջին զարգացումների մասին տեղեկանալու և նորամուծություններին տիրապետելու նպատակով:


Մասնագիտացման ոլորտներ


Մանկական գինեկոլոգին կարող եք դիմել հետևյալ խնդիրների դեպքում`
 - արտաքին սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ
 - դաշտանային ցիկլի խանգարումներ`
 - ցավոտ դաշտան
 - դաշտանային ցիկլի առաջնային և երկրորդային բացակայություն
 - պատանեկան արյունահոսություն
 - առատ դաշտան
 - անկանոն դաշտան
 - սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ
 - սեռական օրգանների զարգացման խանգարումներ
 - վաղաժամ սեռական հասունացում
 - սեռական զարգացման հապաղումներ
 - վերարտադրողական համակարգի ֆունկցիայի խանգարումներ
 - վերարտադրողական օրգանների ֆունկցիայի հորմոնալ խանգարումներ
 - սեռական օրգանների նորագոյացություններ
 - խորհրդատվություն դեռահասների համար սեռական վարքագծի վերաբերյալ:

 

Մասնագետներ

 

Բժիշկ Սյուզաննա Բաբլոյան, մանկական գինեկոլոգ
Բժիշկ Գայանե Իգիթյան, մանկական գինեկոլոգ

 


Համագործակցություն


Կլինիկական ծննդատուն N2, մանկական գինեկոլոգիայի բաժանմունք:

 

Տեղեկություններ հիվանդի համար
Արտահիվանդանոցային այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով

զանգահարել (37410) 236 883, ներքին համար` 143,
հասցե` Երևան 0014, Շիրվանզադե 17, "ԱրԲեՍ"

Դեպի Էջի սկիզբ