Ինչպես կարող եք օգնել

Մեր աշխատանքները և ծրագրերն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է Ձեր աջակցությունը, որի շնորհիվ օգնություն կտրամադրվի Հայաստանում հարյուրավոր երեխաների: Դուք կարող եք մեզ օգնել հետևյալ կերպ` 

  • Նվիրատվություն անել

Անգամ փոքր գումարները, որոնք նվիրաբերվում են «Արաբկիր» ՄՄԲՀ-ին  դրական փոփոխություն են բերում Հայաստանում երեխաների և դեռահասների կյանքում: Ձեր նվիրատվության շնորհիվ Հայաստանի մարզերում բնակվող հոգեկան առողջության խնդիրներով, ֆիզիկական զարգացման և լսողության խանգարումներով, քրոնիկ հիվանդություններով, բնածին և ձեռքբերովի հիվանդություններով երեխաներին կտրամադրվի անվճար նեղ մասնագիտական բուժօգնություն, կբարելավվեն հազարավոր նորածիններին, երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին սպասարկող բուժհաստատությունների պայմանները, կկատարելագործվեն մասնագետները:
Որպեսզի առավել մանրամասն տեղեկություններ ստանաք այն ծրագրերի մասին, որոնց համար անհրաժեշտ է Ձեր աջակցությունը, սեղմեք`

  • Հովանավորել երեխայի

Դուք կարող եք հովանավորել հատուկ կարիքներով, քրոնիկ հիվանդություններով երեխաների հանգիստն  Ապարանի ամառային առողջարանաւյին ճամբարում:  Առավել մանրամասն տեղեկությունների համար սեղմել

  • Լինել կամավոր

Դուք կարող եք մեզ աջակցել որպես կամավոր: Քաջալերում ենք դիմել բոլոր կամավորներին, հատկապես նրանց, ովքեր ունեն բժշկական կրթություն: Ձեր աջակությունը մեզ կօգնի իրականացնել տարբեր ծրագրեր, առավել մանրամասն տեղեկությունների համար սեղմել:

  • Պատմել մեր մասին

Պատմեք մեր և մեր կողմից մեծ ոգեվորությամբ իրականացվող այն աշխատանքների մասին, որոնք ուղղված են Հայաստանում տարբեր հիվանդություններով տառապող  երեխաների կյանքում դրական փոփոխությունների իրականացմանը:
Պատմեք մեր մասին բոլոր Ձեր ընկերներին, ընտանիքի անդամներին, ինչպես նաև բոլոր այն անձնաց որոնք կարող են միանալ մեզ  և իրենց ներդրումն անել Հայաստանում երեխաների բարօրությունն ապահովելու համար: