Առաքելություն

Ինստիտուտի առաքելությունն է բարելավել երեխաների և դեռահասների առողջությունը և բարեկեցությունը Հայաստանում:
ԵԴԱԻ-ի նպատակներն են`

  • մշակել ազգային քաղաքականություններ և կանոնակարգեր տարբեր մակարդակներում մանկական առողջապահության համակարգը բարելավելու նպատակով ` ՀՀ առողջապահության նախարարության օժանդակությամբ,
  • հավաքագրել և մշակել տեղեկություններ Հայաստանում երեխաների առողջական իրավիճակի մասին,
  • մշակել ուղեցույցներ տարբեր հիվանդությունների վարման և բուժման վերաբերող թեմաներով,
  • խորացնել բուժաշխատողների գիտելիքները և բարելավել բուժաշխատողների աշխատանքը` կազմակերպելով շարունակական բժշկական ուսուցում` դասընթացներ, դասախոսություններ, համաժողովներ և ֆորումներ,
  • աջակցել երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներին,
  • խթանել առողջության պահպանումը, ինչպես նաև աջակցել առողջ ապրելակերպի գաղափարը սերմանելու և խթանելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին,
  • ստեղծել երիտասարդներին բարյացակամ ծառայություններ և աջակցել նրանց զարգացմանը Հայաստանում,
  • նպաստել երեխաների ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտանբերման և վարման բարելավմանը,
  • կազմակերպել շարժական բժշկական թիմերի այցերը Հայաստանի տարբեր շրջաններ մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով:

Մեր աշխատանքի հիմնական սկզբունքները

Համագործակցություն

Լավագույն արդյուանքն ապահովելու նպատակով ԵԴԱԻ-ն սերտորեն համագործակցում է երեխայի առողջության ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր շահագրգիռ կողմերի` մասնագետների, հանրապետության և մարզերի մակարդակով պետական մարմինների, ազգային և միջազգային փորձագետների, հանրային առողջապահության, կառավարական կառույցների և ՀԿ-ների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ: Մենք համագործակցում ենք բազմաթիվ կազմակերպությունների հետ, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և առողջապահության ոլորտում գործող այլ առաջատար կազմակերպություններ:

Նորարարություն

Երկար տարիների ընթացքում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն առաջնային տեղ է զբաղեցրել Հայաստանում երեխաների առողջության բարելավմանն ուղղված աշխատանքներում` ներդնելով մանկաբուժության ոլորտի նորարարական մոտեցումները: Ներկայումս ԵԴԱԻ-ն ծավալուն գործունեություն է իրականացնում սեփական և այլ մանկաբուժական առողջապահական կառույցների գործելակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Արդյունավետություն

ԵԴԱԻ-ն մշտապես կատարելագործում է իր կողմից իրականացվող աշխատանքները` դրանք առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Այդ գործընթացը ԵԴԱԻ-ի առաջնայնություններից է, քանի որ դա չափազանց կարևոր է լավագույն արդյունքն ապահովելու և Հայաստանում սահմանափակ ռեսուրսների արդյունավետ կառավարման համար:

Հաշվետվողականություն

Տարբեր երկրներից բազմաթիվ գործընկերների հետ 17 տարիների համագործակցությունն ապացուցել է հաշվետվողականության կարևորությունը երկարատև, արդյունավետ համագործակցություն ստեղծելու համար:


Կայունություն

Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացման պատմության մեջ առկա են բազմաթիվ օրինակներ, որոնք փաստում են այն մասին, որ նախապես մշակված կատարյալ ծրագրերն ընդհատվել են արտաքրին ֆինանսավորման դադարեցման պատճառով: Հետևաբար, ցանկացած ծրագրի առաջին փուլից սկսած, կայունությունն առաջնայնությունների թվում է: Մենք մշակում ենք համապատասխան մեխանիզմներ մեր կողմից իրականացվող ծրագրերի կայունությունն ապահովելու ուղղությամբ: