Գործունեություն
ԵԴԱԻ-ի նպատակներն են`
մշակել ազգային քաղաքականություններ և կանոնկարգեր տարբեր մակարդակներում մանկական առողջապահության համակարգը բարելավելու նպատակով ` ՀՀ առողջապահության նախարարության օժանդակությամբ,
- հավաքագրել և մշակել տեղեկություններ Հայաստանում երեխաների առողջական իրավիճակի մասին,
- մշակել ուղեցույցներ տարբեր հիվանդությունների վարման և բուժման վերաբերող թեմաներով,
- խորացնել բուժաշխատողների գիտելիքները և բարելավել բուժաշխատողների աշխատանքը` կազմակերպելով շարունակական բժշկական ուսուցում` դասընթացներ, դասախոսություններ, համաժողովներ և ֆորումներ,
- աջակցել երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներին,
- խթանել առողջության պահպանումը, ինչպես նաև աջակցել առողջ ապրելակերպի գաղափարը սերմանելու և խթանելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին,
- ստեղծել երիտասարդներին բարյացակամ ծառայություններ և աջակցել նրանց զարգացմանը Հայաստանում,
- նպաստել երեխաների ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտանբերման և վարման բարելավմանը,
- կազմակերպել շարժական բժշկական թիմերի այցերը Հայաստանի տարբեր շրջաններ մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով:
Իր նպատակներն իրագործելու համար ԵԴԱԻ-ն իրականացնում է հետևյալ ծրագրերը հանրապետության և մարզերի մակարդակներով`
- երեխաների աճ և զարգացում,
- զարգացման հապաղում ունեցող երեխաների վաղ հայտնաբերում և վերականգնողական միջամտություն,
- բնածին հիպոթերիոդիզմի նեոնատալ սկրինինգ:
ԵԴԱԻ-ն մշակել է տարբեր քրոնիկ հիվանդություններով երեխաների երկարաժամկետ վերահսկողության մոդել, որը ներառում է հետևյալ ոլորտները`
- պարբերական հիվանդություն,

- էպիլեպսիա,
- թոքաբանություն, ալերգոլոգիա և բրոնխիալ ասթմա,
- սուրդոլոգիա,
- հոդաբանություն,
- գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն,
- նեֆրոլոգիա,
- էնդոկրինոլոգիա /շաքարային դիաբետ երեխաների շրջանում:
ԵԴԱԻ-ն աջակցում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող հետևյալ ծրագրերին`
- մանկական հիվանդությունների ինտեգրված կառավարում/վարում,
- հիվանդանոցային խնամք,
- առողջ դպրոց,
- դեռահասներին բարյացակամ առողջապահական ծառայություններ,
- նեոնատալ ինտենսիվ խնամք,
- երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ազգային ռազմավարության մշակում, տես` European CAHD Strategy, Assessment Tool, Action Tool և Information Tool/.




