Մեր մասին

Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը (ԵԴԱԻ) «Արաբկիր» բժշկական համալիրի առանցքային բաղկացուցիչներից է, որն ստեղծվել է 2003թ. «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնադիրների նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հաստատմամբ:

Ինստիտուտը ներդնում և համակարգում է բազմաթիվ ծրագրեր մանկական առողջապահության ոլորտում, ապահովում է առաջնային և երկրորդային օղակների մանկաբույժների համար նախատեսված մեթոդական և տեղեկատվական աջակցությունը: ԵԴԱԻ-ի գործունեության կարևորագույն բաղկացուցիչներից է տարբեր մարզեր և բժշկական հաստատություններ կազմակերպվող այցերը, անհետաձգելի դեպքերին արձագանքելը, շարժական բժշկական խմբերի միջոցով տարբեր մարզերում մասնագիտացված բուժօգնության ապահովումը: