Ողջունում ենք Ձեզ «ԱրԲեՍ» առողջության և ցերեկային խնամքի կենտրոնի («ԱրԲեՍ» ԱԿ) կայքում: Այստեղ ամփոփ կերպով ներկայացված են տարեկան հարյուրավոր հատուկ կարիքներով անձանց` մտավոր և ֆիզիկական բնածին և ձեռքբերովի խնդիրներով 0-18 տարեկան երեխաներին և մեծահասակներին տրամադրվող ծառայությունները, ինչպես նաև հատուկ կարիքներով երեխաների և նրանց ծնողների համար իրականացվող կրթական ծրագրերը:
Մենք տրամադրում ենք մի շարք ծառայություններ, որոնց միջոցով բարելավվում է հատուկ կարինքներով անձանց կյանքի որակը: «ԱրԲեՍ» ԱԿ-ի կողմից իրականացվող գործունեության առանցքն է երեխան և նրա ընտանիքը: Կենտրոնը ծառայություններ և խնամք է տրամադրում հիվանդին` միևնույն ժամանակ հոգ տանելով նրա սոցիալական և էմոցիոնալ կարիքների մասին: Մեր կենտրոնի առաքելությունն է ապահովել երեխայի առողջ զարգացումը` բարելավելով բժշկական սպասարկումը, կանխարգելելով առողջական խնդիրների առաջացումը, իրականացնելով երեխայի զարգացման հապաղումների վաղ հայտնաբերումը, վաղ միջամտությունը և տրամադրելով բարձրակարգ վերականգնողական ծառայություններ:
Մեր կենտրոնի առաքելությունն է ապահովել երեխայի առողջ զարգացումը` բարելավելով բժշկական սպասարկումը, կանխարգելելով առողջական խնդիրների առաջացումը, իրականացնելով երեխայի զարգացման հապաղումների վաղ հայտնաբերումը, վաղ միջամտությունը և տրամադրելով բարձրակարգ վերականգնողական ծառայություններ:




