Ծրագրեր/ձեռքբերումներ


1999
թ.  «Աուտիզմով տառապող երեխաների վերականգնում»  ծրագիրն առաջին անգամ մշակվել և ներդրվել է Հայաստանում:

2000թ.  «Բժշկական սարքավորումներ երեխաների առողջության կենտրոնի համար» ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի կառավարական դրամաշնորհի շնորհիվ:

2000թ. «Հումալոգն անվճար` դեռահասներին» ծրագիրն իրականացվել է “Eli Lilly” դեղագործական ընկերության և UMCOR կազմակերպության աջակցությամբ շաքարային դիաբետով տառապող դեռահասների համար:

2001թ.   Հայաստանում նոր մասնագիտություն էրգոթերապիան ներդրվել է Շվեյցարիայից մասնագետների աջակցությամբ:

2002թ. Վերականգնողական մասնաճյուղ է հիմնադրվել Մայր Թերեզայի մանկատանը Սպիտակում, հետագայում` Սպիտակի մանկական պոլիկլինիկայում:

2002թ. Մանուալ թերապիայի`Մեյթլանդի կոնցեպցիայի զարգացում` բժիշկ-նյարդաբանի ներգրավվածությամբ (Սանկտ Մորից, Շվեյցարիա):

2002թ.-ից առ այսօր Շարունակական կրթական ծրագրեր բժիշկների, էրգոթերապիստների և հատուկ կրթության մանկավարժների համար Շվեյցարիայում և «ԱրԲեՍ»-ում (“Natalie Stiftung”, Բեռն, Շվեյցարիա):

2002թ.-ից առ այսօր Հատուկ կրթության մանկավարժների վերապատրաստման շարունակական դասընթացներ «Առաքելություն արևելք» դանիական միջազգային օգնության և զարգացման կազմակերպության, ինչպես նաև սուրդոլոգոպեդների և մանկավարժների վերապատրաստման դասընթացներ շվեյցարական VAD ասոցիացիայի աջակցությամբ:

2003թ. «Զբաղվածության (occupational) թերապիայի զարգացումը Հայաստանում և Վրաստանում» ծրագիրն իրականացվել է Հոլանդիայից ENOTHE ասոցիացիայի ջանքերով TEMPUS-ի աջակցությամբ:

2004թ. Երեխայի զարգաման և վերականգնողական կենտրոն (ԵԶՎԿ) է հիմնադրվել Սպիտակում:

2004թ. ԵԶՎԿ-ը է հիմնադրվել Վանաձորում:

2004թ.-ից առ այսօր Համագործակցություն է հաստատվել և արդյունավետորեն շարունակվում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հետ, «ԱրԲեՍ» ԱԿ-ը հանդիսանում է գործնական վերապատրաստման բազա «Էրգոթերապիա, հատուկ մանկավարժություն, լոգոպեդիա» մասանգիտությունների համար:

2005թ. Ցերեկային խնամքի և բուժման կենտրոն է բացվել «ԱրԲեՍ» ԱԿ- ի շրջանակում:

2007թ. ԵԶՎԿ-ը է հիմնադրվել Արմավիրում «Առաքելություն արևելք» դանիական միջազգային օգնության և զարգացման կազմակերպության «Կյանքի առողջ սկիզբ» ծրագրի շրջանակում:

2008թ. ԵԶՎԿ-ը է հիմնադրվել Գավառում, իրականացվել է ԵԶՎԿ-ի անձնակազմի վերապատրաստում:

2008թ. ԵԶՎԿ-ը է հիմնադրվել Գյումրիում, իրականացվել է ԵԶՎԿ-ի անձնակազմի վերապատրաստում: