Մեր մասին
Մեր պատմությունը
«ԱրԲեՍ» ԱԿ-ն հիմնվել է 1999թ. և գործում է նախկին «Արաբկիր» մանկական հիվանդանոցի վերակառուցված մասնաշենքում: Մասնաշենքի վերակառուցումն ու վերանորոգումն իրականացվել է «Արաբկիր» Բժշկական Կենտրոնի և իր գործընկերների` շվեյցարական ՍԵՄՌԱ հիմնադրամի, Անմիջական օգնություն ընկերակցության (DAA), Շաֆհաուզենի Radio Munot, բելգիական NAF-Belgique ասոցիացիայի և SOS-Armenie կազմակերպության միասնական ջանքերով: 2005թ. ապրիլին «ԱրԲեՍ» ԱԿ-ում իր դռները բացեց Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը` հատուկ կարիքներով երեխաների զբաղվածությունը կազմակերպելու նպատակով, ինչը խթան է հանդիսանում նրանց ինտեգրմանը հասարակության մեջ: Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը կառուցվել է շվեյցարացի շինարար Լեո Գմյուրի կողմից շվեցարական Անմիջական օգնություն ընկերակցության (DAA), Արմենիանոս հիմնադրամի (Լիխտենշտեյն), ԿԱԶԱ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ` տիկին Բելլա Քոչարյանի հովանու ներքո:
Վարչական թիմ
Մանուշակ Երիցյան, տնօրեն
Իրինա Թովմասյան, մանկաբուժության ծառայության ղեկավար
Գայանե Զաքարյան, վերականգնողական ծառայության ղեկավար
Իրինա Մարության, էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար




